ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Ճշմարտությունը չունի ժամանակ և տարածություն

Ճշմարտությունը չունի ժամանակ և տարածություն
22.10.2025 | 11:05

Վերջին օրերին Մայր Հայրենիքում շարունակվում են տեղի ունենալ անպարկեշտ և անվայել գործողություններ՝ ուղղված Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, նույն թեմի տասներկու քահանա հայրերի և հինգ աշխարհիկ ծառայողների դեմ, ինչը ոչ միայն լուրջ մտահոգություն է առաջացրել հոգևորականներիս շրջանում և խոր հիասթափություն հավատավոր ժողովրդի շարքերում, այլև անվստահություն իրավական գործընթացների հանդեպ։ Ահաբեկումները, որ ուղեկցվում են անօրինական գաղտնալսումներով, համոզված ենք՝ կշարունակվեն բռնի և անօրինական նոր գործողություններով։

Խստորեն դատապարտելի է հայի կողմից երբևէ չտեսնված այն փաստը, որ Արագածոտնի թեմի Աշտարակ քաղաքի Սուրբ Մարիանե եկեղեցին հոգևորականների և հավատացյալների համար փակվել էր եկեղեցու խուզարկության պատրվակով։ Միգուցե ճշգրտելու կարիք կա՝ խուզարկողները ոտքերով բարձրացե՞լ են խորան, թե՞ ոչ, սուրբ մյուռոնաթափ աղավնուն դիպե՞լ են, թե՞ ոչ, սկիհը բարձրացրե՞լ են տակն ինչ-որ բան փնտրելու պատրվակով, թե՞ ոչ, սակայն եթե այո, ապա անելիք ունենք։ Իսկ եթե ոչ՝ պարզաբանում պիտի տրվի։ Նորից հանգում ենք այն համոզման, որ ինչ ուզում անում են ոչ միայն հոգևորականների հետ, այլև սրբությունների հետ։

Ցավոք, ահաբեկող գործելաոճը շարունակվում է։ Հարկ է նշել, որ տեսանյութերի ու լուսանկարների միջոցով այսօրինակ պատկեր տեսել էինք Արցախում գերեվարված մեր եկեղեցիների պարագայում, երբ թշնամին անտարբեր բարձրացել էր խորան և խորդանոցներում ինչ-որ բան էր փնտրում։

Ճշմարտությունը չունի ժամանակ և տարածություն․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կա և կմնա Հայոց պետականության հիմնասյունը, իսկ ազգընտիր Հայրապետը՝ այդ պետականության պահպանման քաջամարտիկը։ Աստված մի արասցե, եթե ձերբակալվի Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ապա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի և հավատավոր զավակների համար ժամանակավոր կաթողիկոսարան կդառնա Հայրապետի պահման վայրը։

Այս կերպ չեք կարող թուլացնել եկեղեցին, այս կերպ եկեղեցին միայն զորանում է։ Քանզի հաստատուն հավատքով և կամքով ամեն մի հոգևորական սեփական հալածանքների մեջ իրեն է տեսնում Քրիստոսի փրկչական խաչափայտի վրա։

Տե՛ր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում։

Տեր Սամվել վարդապետ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 172

Մեկնաբանություններ

մն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am