Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ձեզ համար Մայր Աթոռը ոչ Հանրային ռադիոն է, որ դուռը կոտրեք-մտնեք, ոչ էլ՝ Հանրապետության հրապարակը, որ խորոված անեք-լափեք

Ձեզ համար Մայր Աթոռը ոչ Հանրային ռադիոն է, որ դուռը կոտրեք-մտնեք, ոչ էլ՝ Հանրապետության հրապարակը, որ խորոված անեք-լափեք
19.07.2025 | 11:14

Փաշինյանը չունի հանրային լայն աջակցություն՝ Մայր Աթոռի և ընդհանրապես եկեղեցու դեմ արշավի համար։ Նա մնացել է միայնակ այդ հարցում, նրա միակ հույսը.

Ա. ֆեյքերն են, որոնք փորձում են սոց հարթակներում տպավորություն ստեղծել, թե իբր դա հանրային պահանջ է։ Մտնում ես այդ ֆեյսբուքյան էջերը՝ դատարկ, ոչինչ չկա, մեկ նկար՝ (դա էլ իրենը չէ) այն էլ եկեղեցում արված, ցույց տալու համար, որ իբր հավատացյալ է։

Բ. Կառավարության անդամներ (ոչ բոլորն իհարկե, քանի որ տարբեր վարչություններից բողոքում են, որ վախենում են Աստծո և եկեղեցու դեմ դուրս գալ), քպ-ականներ՝ փողի համար և նաև վախից, փաշինյանի համար «կյանք տվող», ԱԺ մի քանի աթեիստ և անհայրենիք պատգամավորներ։

Գ. Աղանդավորներ ու անհայրենիք, անսուրբ զոմբիներ։

Սրանք իհարկե կվախենան գալ Մայր Աթոռի «վրա», բայց նաև կարող են փաշինյանի առաջնորդությամբ և վախի ազդեցությունից ելնելով՝ գալ։

Սակայն ինչպես պատմությունն է ցույց տվել՝ նրանք այնտեղ կգտնեն «լաց և ատամների կրճտոց»։

Ձեզ համար Մայր Աթոռը ոչ Հանրային Ռադիոն է, որ դուռը կոտրեք մտնեք, ոչ էլ Հանրապետության Հրապարակը՝ որ խորոված անեք, լափեք։

Դա Աստծո տունն է, դա մեր տունն է։

Նիկողոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1538

Մեկնաբանություններ