-
10.07.2020|
01:03
Ազգի համար ամենակարևորը ազգային միասնությունն է, այսինքն` ազգային ինքնագիտակցությունը, իրեն ամբողջի մասնիկը զգալու գիտակցությունը: Ազգի մասին խոսելիս, ազգային գաղափարները և ազգային արժեքները տարբերակելուց առաջ պիտի հասկանանք, թե ինչով է դրսևորվում անհատ-ազգ հարաբերությունը:
-
10.07.2020|
00:42
Կորոնավիրուսը ցույց տվեց, որ նույնիսկ այդ հարթությունում չափազանց նման են Հայաստանն ու Իրանը, բայց մի կարևոր տարբերություն կա. Իրանի առողջապահական համակարգը շատ ավելի զարգացած է, իրանցիները համավարակը կարողացան օգտագործել որպես հարմար առիթ առողջապահական համակարգն էլ ավելի զարգացնելու համար:
-
10.07.2020|
00:23
«Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը տուգանքը դարձրեց սովորական բան ու սկսեց անգամ համավարակի դեմ միայն դրանով պայքարել, իսկ նրա թիմակիցներն ավելի առաջ գնացին և առաջարկեցին տուգանքի չափը կրկնապատկել ու եռապատկել։ Երեկ արդեն Փաշինյանը վերաշարադրեց իր միտքը, թե քաղաքացին «կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»։
-
07.07.2020|
00:58
ԲՀԿ-ն շարունակում է կոնսոլիդացիոն հանդիպումներ ունենալ: «Իրատեսի» զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆԸ։
-
07.07.2020|
00:51
Քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ կարծում է, որ օր առաջ Նիկոլ Փաշինյանը պետք է աշխատանքից ազատի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ վիրուսի դեմ պայքարը և ոլորտն ամբողջովին ձախողելու համար։ Ներքաղաքական խնդիրների և հակառուսական տրամադրությունների շուրջ զրույցը` ստորև։
-
03.07.2020|
00:22
Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների շուրջ «Իրատեսը» զրուցել է միջազգայնագետ ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ։
-
30.06.2020|
00:26
Ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ զրուցում ենք «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնության համահիմնադիր, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։
-
26.06.2020|
00:35
Մարդն ինչպիսի երևակայություն պիտի ունենա, որ հայտարարի, թե վիրուսն ինչ-որ մարդկանց համար «երկնքից թափվող մանանա» է, քանի որ նրանք իշխանությանը քննադատելու հնարավորություն են ստանում։ Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, մարդու կյանքին, ընտանիքի առողջությանը սպառնացող վտանգը կարող է ավելի ստորադաս լինել, քան վարչապետին քննադատելը։
-
23.06.2020|
01:15
Ինչպես իրավաբաններն են պնդում, երեկ խորհրդարանը սահմանադրական հեղաշրջում իրականացրեց, որին մասնակցում էր միայն իշխանական մեծամասնությունը։ Մեկ մարդու նման կողմ քվեարկելով նախագծին, իմքայլականները, փաստորեն, խմբակային հանցագործություն արեցին։ Համենայն դեպս, բոլոր իրավաբանների պարզաբանումներն այս մասին են վկայում։ Այս նախագծի և այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։
-
23.06.2020|
00:53
Քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆՆ այն տեսակետին է, որ հայ-ռուսական հարաբերությունները բավական բարդ փուլում են ու գնալով էլ ավելի են բարդանում: «Իրատեսի» հետ զրույցում նա նշեց՝ պաշտոնական Մոսկվան բազմաթիվ անգամներ, տարբեր մեսիջներով՝ սկսած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ արած հայտարարությունից, ավարտած Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի բավական աղմկահարույց հրապարակումներով, հասկացրել է հայաստանյան իշխանություններին՝ որոշակի խութեր, այնուամենայնիվ, կան: