Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Լույ­սը կա­րե­լի է շա­տաց­նել բա­րի խոս­քով, գոր­ծո­ղու­թ­յամբ, ա­րա­րու­մով, օգ­նու­թ­յան ձեռ­քով, ան­շա­հախն­դիր բա­րե­գոր­ծու­թ­յամբ

Լույ­սը կա­րե­լի է շա­տաց­նել բա­րի խոս­քով, գոր­ծո­ղու­թ­յամբ, ա­րա­րու­մով, օգ­նու­թ­յան ձեռ­քով, ան­շա­հախն­դիր բա­րե­գոր­ծու­թ­յամբ
06.10.2020 | 00:02

Եվ այս է այն պատ­գա­մը, ո­րը լսե­ցինք Նրա­նից և պատ­մում ենք ձեզ. Աստ­ված լույս է, և Նրա մեջ խա­վար չկա, բո­լո­րո­վին չկա:
(Ա Հովհ. 1; 5)։

Աստ­ված ըստ էու­թյան ա­նի­մա­նա­լի է մար­դու հա­մար, սա­կայն, այ­նուա­մե­նայ­նիվ, ա­դա­մոր­դին կա­րող է ո­րոշ գի­տե­լիք ու­նե­նալ Աստ­ծո մա­սին` այն չա­փով, որ­քան Աստ­ված կա­մե­նա, և ե­թե մար­դը բա­վա­րա­րի ո­րո­շա­կի պայ­ման­նե­րի:


Աստ­ված ան­մա­տույց լույ­սի մեջ է բնակ­վում, ան­մատ­չե­լի Խո­րա­նում, Սր­բու­թյուն Սր­բո­ցում, Վա­րա­գույ­րից այն կողմ: Ան­մատ­չե­լի, ա­նի­մա­նա­լի, ան­հա­սա­նե­լի այդ վայրն Աստ­ծո տուն է կոչ­վում: Ե­ղա­կան­նե­րից, ստեղծ­ված ա­րա­րած­նե­րից ոչ ոք այն­տեղ չի գտն­վում. միայն Սուրբ Եր­րոր­դու­թյու­նը` Հայ­րը, Որ­դին և Սուրբ Հո­գին են գտն­վում այն­տեղ: Ան­ժա­մա­նակ, ի հա­վի­տե­նից և մշտն­ջե­նա­վոր է այս տու­նը, ան­փո­փո­խե­լի է այս տան սր­բու­թյու­նը: Այն կար, կա և լի­նե­լու է հա­վի­տյան: Մահ­կա­նա­ցու ա­դա­մոր­դին այդ տան մա­սին միայն կա­րող է ի­մա­նալ ու լու­սա­վոր­վել այն­տե­ղից շո­ղա­ցող լույ­սով:


«Աստ­ված լույս է»,- ա­սում է սբ Հով­հան­նես Ա­վե­տա­րա­նի­չը` Տի­րոջ սի­րե­լի ա­շա­կեր­տը: Նա այս­պես է ա­սում, ո­րով­հետև իր սր­տի մաք­րու­թյան շնոր­հիվ տես­նում էր Աստ­ծո փառքն ու հա­սել էր իս­կա­կան աստ­վա­ծա­ճա­նա­չո­ղու­թյան: Ա­վե­տա­րա­նի­չը նկա­րագ­րում է ոչ թե Աստ­վա­ծա­յին էու­թյու­նը, այլ, ցան­կա­նա­լով ցույց տալ Աստ­ծո փա­ռա­վո­րու­թյու­նը, այն, ին­չը վե­հա­գույնն ու լա­վա­գույնն է նկա­տում մարդ­կանց մեջ, հատ­կան­շում է Աստ­վա­ծու­թյան հա­մար: Հիմ­նա­կան հաս­կա­ցու­թյու­նը, որ ընդ­գծ­վում է Աստ­ծուն Լույս ան­վա­նե­լով, բա­րո­յա­կան կա­տա­րե­լու­թյան գա­ղա­փարն է: Ինչ­պես տե­սա­նե­լի աշ­խար­հում լույ­սը գե­րա­գույն և բա­րե­րար օգ­տա­կա­րու­թյան տա­րերք է, որ լու­սա­վո­րում, տա­քաց­նում, կեն­սա­գոր­ծում է ա­մեն բան, այն­պես էլ Աստ­ծո մեջ ե­ղած Լույ­սը Նրա բո­լոր կա­տա­րե­լու­թյուն­նե­րի ու ա­ռա­քի­նու­թյուն­նե­րի հան­րա­գու­մա­րը և ամ­բող­ջու­թյունն է հան­դի­սա­նում. սր­բու­թյան, ա­մե­նի­մաս­տու­թյան, ա­մե­նա­տե­սու­թյան, շնոր­հի և այլն:
Աստ­ված, լի­նե­լով իս­կու­թյամբ Լույս, ի­րա­կան լույս է դառ­նում նրանց մեջ, ով­քեր քայ­լում են Նրա­նում ա­ռա­քի­նու­թյուն­նե­րի մի­ջո­ցով: Սր­բե­րը, տես­նե­լով ու ճա­նա­չե­լով այդ Լույ­սը, ի­րենք էլ հա­ղոր­դու­թյուն և միաս­նու­թյուն ու­նեն այդ Լույ­սի հետ, որ ար­տա­հայտ­վում է նրանց գոր­ծե­րի ու վար­քի մեջ` դառ­նա­լով կյանք ու ի­րա­կա­նու­թյուն: Նրանք այդ­պես էին վար­վում, ո­րով­հետև տես­նում էին Աստ­ծուն: Աստ­ծո Ար­քա­յու­թյուն մտ­նել նրանց հա­մար նշա­նա­կում էր նաև տես­նել Աստ­ծուն հոգևոր տե­սո­ղու­թյամբ, սր­տի ի­մա­նա­լի աչ­քե­րով: Նրանք աշ­խար­հին էլ էին նա­յում ան­մեղ, սի­րով ու հույ­սով լի, ան­կեղծ, պարզ ու վճիտ աչ­քե­րով, որ լի էին Աստ­ծո Լույ­սով:
Լույ­սը խոր­հր­դա­նիշն է Աստ­ծո և Նրա­նից ճա­ռա­գող շնոր­հի, ո­րով լց­վում է հա­վա­տա­ցյա­լի հո­գին, իսկ խա­վա­րը սա­տա­նա­յի և ա­մե­նայն չա­րի­քի, ան­հա­վա­տու­թյան և մեղ­քի, Աստ­ծուն չճա­նա­չե­լու և աշ­խար­հից հաղթ­վե­լու նշա­նակն է: Նա, ով մեղք է գոր­ծում, մեղ­քին ծա­ռա է (Հովհ. 8: 34), ուս­տի չի կա­րող նշ­մա­րել փր­կա­բեր լույսն ու գնալ դե­պի այն. այդ­պի­սի մե­կի միտ­քը մթագ­նած է մեղ­քե­րով: Երբ մար­դու մտ­քի աչ­քե­րը կու­րա­նում են, երբ հո­գու լույ­սը հանգ­չում է, ա­պա խա­վա­րի իշ­խանն է դառ­նում տի­րա­կա­լը մար­դու նե­րաշ­խար­հի: Մեղ­քը հե­ռաց­նում է մար­դուն աստ­վա­ծա­յին կե­նա­րար լույ­սից, որ­պես­զի լույ­սը չբա­ցա­հայ­տի կեղ­ծիքն ու ա­նօ­րե­նու­թյու­նը: Խա­վա­րի մեջ հայ­տն­վե­լով` մար­դը դառ­նում է մեղ­սա­սեր և մեր­ժում է լույ­սը: Իսկ այդ լույսն այն աստ­վա­ծա­յին զո­րու­թյունն ու սր­բու­թյունն է, որ թույլ չի տա­լիս մարդ ա­րա­րա­ծին վերջ­նա­կա­նա­պես մո­լոր­վել ու կոր­ծան­վել խա­վա­րի իշ­խա­նու­թյան, մեղ­քի ու պղ­ծու­թյան ծա­ռա­յու­թյան մեջ: Այդ լույսն ան­շի­ջե­լի է:


Աստ­ված լույս է: Նա սկիզբն ու աղ­բյուրն է ա­մե­նայն լույ­սի` ի­մա­նա­լի և զգա­լի, ողջ բա­րի­քի, ամ­բողջ ար­դա­րու­թյան ու ան­մա­հու­թյան: Նա հան­դի­սա­նում է ա­մե­նաճշ­մա­րի­տը, ա­մե­նա­բա­րին, ա­մե­նաար­դա­րը, ա­մե­նաան­մա­հը և ոչ մի պա­րա­գա­յում չի կա­րող լի­նել սկիզբն ու աղ­բյու­րը չա­րու­թյան, մեղ­քի ու ստի: Խա­վա­րը սկս­վում է մեղ­քից, իսկ մեղ­քը` սա­տա­նա­յից, որ հան­դի­սա­նում է կա­տա­րյալ խա­վար: Սա­տա­նան, որ կոչ­վում է հա­կա­ռա­կորդ, հա­կադր­վում է Աստ­ծուն այն­պես, ինչ­պես խա­վա­րը` լույ­սին ու զո­րու­թյա­նը, մեղ­քը` սր­բու­թյանն ու ա­ռա­քի­նու­թյա­նը, չա­րի­քը` բա­րուն և ար­դա­րու­թյա­նը: Միակ պատ­ճա­ռը, ո­րով մար­դիկ չեն կա­րո­ղա­նում տես­նել այս աշ­խար­հի ի­մաստն ու կյան­քի ի­րա­կան նպա­տա­կը, այն է, որ սա­տա­նան իր խա­վա­րով պղ­տո­րում է նրանց տե­սո­ղու­թյու­նը, հե­ռաց­նում լույ­սից ու ճշ­մար­տու­թյու­նից: Միայն Աստ­ծո Լույ­սով մենք կա­րող ենք տես­նել ճշ­մար­տու­թյունն ու ապ­րել դրա­նով: Երբ ո­չինչ չենք տես­նում, երբ ա­մեն բան խառն­վում է, երբ մեր շուր­ջը խա­վար է տի­րում, մենք պետք է սկ­սենք փնտ­րել Աստ­ծուն: Եվ Աստ­ված կերևա մեզ լույ­սի տես­քով. դա կլի­նի ա­մե­նա­գե­ղե­ցիկ ու կա­տա­րյալ Լույ­սը: Այդ Լույսն ա­րա­գա­հաս է, կե­նա­րար, ստեղ­ծա­րար, կարևոր և անհ­րա­ժեշտ: Այն ա­մե­նուր է: Բայց ե­թե մենք չենք կրում այն մեր ներ­սում, չու­նենք դրա աղ­բյու­րը մեր մեջ, չենք կա­րող ներ­դաշ­նակ­վել կյան­քին, չենք կա­րող երկ­խո­սել Աստ­ծո հետ և տես­նել Նրան: Աստ­ծո կող­մից մեզ տր­ված լույ­սը չպետք է ամ­փոփ­ված մնա միայն մեր մեջ. այն պետք է ճա­ռա­գի մեր մի­ջից ու ո­ղո­ղի մեր ողջ շր­ջա­պա­տը: Ինչ­պես մի տեղ հա­վաք­ված ջուրն է ճահ­ճա­նում ու հո­տում, այն­պես էլ Աստ­ծուց մեզ տր­ված լույսն է աս­տի­ճա­նա­բար խամ­րում և ար­դյուն­քում հանգ­չում, ե­թե մնում է միայն մեր մեջ: Ե՞րբ է սկ­սում մեզ­նից լույս ճա­ռա­գել. երբ ճա­նա­չում ենք ինք­ներս մեզ, մեր շնորհ­ներն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը և ապ­րում ենք մեր կյանքն Աստ­ծո հետ երկ­խո­սե­լով: Աստ­ված ա­մե­նայն բա­րի­քի աղ­բյուր է. մենք էլ պար­տա­վոր ենք ձգ­տել դե­պի բա­րին: Ա­մեն ան­գամ, երբ ընտ­րում ենք բա­րին, ընտ­րում ենք սո­վո­րեց­նե­լը` ծաղ­րե­լու և վի­րա­վո­րե­լու փո­խա­րեն, ընտ­րում ենք նե­րե­լը` վրեժխ­նդ­րու­թյան փո­խա­րեն, ընտ­րում ենք սի­րե­լը` դա­տա­պար­տե­լու փո­խա­րեն, ընտ­րում ենք ապ­րեց­նե­լը` սպա­նե­լու փո­խա­րեն, ընտ­րում ենք ճշ­մար­տու­թյու­նը` կեղ­ծի­քի փո­խա­րեն, ընտ­րում ենք լույ­սը` խա­վա­րի փո­խա­րեն. մենք շա­տաց­նում ենք լույ­սը մեր մեջ և սկ­սում ենք ճա­ռա­գել այն: Կա­տա­րյալ եր­ջան­կու­թյուն է զգում այն մար­դը, ով լույ­սը բազ­մա­պատ­կում է իր մեջ ու նաև իր շուր­ջը: Լույ­սը կա­րե­լի է շա­տաց­նել բա­րի խոս­քով, գոր­ծո­ղու­թյամբ, ա­րա­րու­մով, օգ­նու­թյան ձեռ­քով, ան­շա­հախն­դիր բա­րե­գոր­ծու­թյամբ: Այս­պես է կա­տար­վում ի­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ու հա­ղոր­դու­թյունն Աստ­ծո հետ: Այս­պես է մար­դը ճա­նա­չում Աստ­ծուն ու ինքն ի­րեն: Աստ­վա­ծա­յին Լույ­սի հետ միա­վոր­ված մեր բնու­թյու­նը դառ­նում է ա­նոր­սա­լի բան­սար­կուի հա­մար և զերծ է մնում աշ­խար­հի բո­լոր գայ­թակ­ղու­թյուն­նե­րից ու խա­վա­րի ո­րո­գայթ­նե­րից: Այս­պի­սով, երբ մենք ըն­դուն­վում ենք Աստ­ծո հա­ղոր­դու­թյան մեջ, որ է ի­րա­կան Լույ­սը (իսկ այդ Լույ­սի մեջ խա­վար չկա, բո­լո­րո­վին չկա), ա­պա և մենք պար­տա­վոր ենք, իբրև Լույ­սի հետևորդ­ներ, չըն­դու­նել մեր մեջ խա­վա­րը, որ­պես­զի չկ­րենք պա­տի­ժը ստի և կեղ­ծի­քի հա­մար ու չզրկ­վենք Լույ­սի հետ հա­ղոր­դու­թյու­նից: Մենք պար­տա­վոր ենք ան­հաղ­թա­հա­րե­լի դարձ­նել ինք­ներս մեզ մեղ­քի հա­մար` պա­հե­լով հա­ղոր­դու­թյու­նը Լույ­սի հետ: Մեր­ժե­լով խա­վա­րը, մենք վե­րա­հաս­տա­տում ենք մեր միու­թյունն ու հա­ղոր­դու­թյու­նը Լույ­սի հետ:


Այ­սօր, այս խաբ­կանք­նե­րով ու ա­նո­րո­շու­թյամբ լց­ված դա­րում, երբ տար­բեր հո­վեր ու հո­սանք­ներ փոր­ձում են մար­դուն հե­ռաց­նել իր աստ­վա­ծա­տուր պատ­կե­րից, բա­ժա­նել լույ­սի խո­րան­նե­րից ու ըն­տե­լաց­նել մեղ­քի և պղ­ծու­թյան հան­գր­վան­նե­րին, մենք ա­ռա­վել ևս պար­տա­վոր ենք մշ­տա­պես փա­փա­գել ու ձգ­տել հաս­նե­լու այդ Լույ­սին և եր­բեք չբա­ժան­վել դրա­նից: Ջա­նանք մեր գոր­ծե­րով հա­մա­պա­տաս­խան լի­նել այդ Լույ­սի խոր­հր­դին, մա­քուր խղճմ­տանք, սուրբ մտ­քեր, ար­դար ձգ­տում­ներ ու­նե­նանք, որ­պես­զի չա­մա­չենք մո­տե­նալ այդ Լույ­սին, ճա­ռա­գենք այդ Լույ­սը մեր շր­ջա­պա­տում ու հա­րատևենք այդ Լույ­սի հետ հա­ղոր­դու­թյան մեջ: Միշտ բաց պա­հենք մեր հո­գի­նե­րի աչ­քե­րը` դրանք հա­ռե­լով մեր Ճշ­մա­րիտ Լույս Քրիս­տո­սին, ՈՒմ վա­յել է փառք, իշ­խա­նու­թյուն և պա­տիվ այժմ և միշտ և հա­վի­տյանս հա­վի­տե­նից. Ա­ՄԵՆ:

Տեր Պարգև քա­հա­նա ԶԵՅ­ՆԱ­ԼՅԱՆ
Սի­սիա­նի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ

Դիտվել է՝ 2676

Մեկնաբանություններ