ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Բոյկոտել և դեն նետել շրջանառությունից 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը

Բոյկոտել և դեն նետել շրջանառությունից 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը
31.10.2023 | 09:03

Ինչպես նկատել եք վերջերս հաճախ եմ անդրադառնում ԿԳՄՍ նախարարության աշխատանքին, քանի որ հանրակրթության ոլորտում դասագրքերի այս խայտառակ փոփոխություններին կամ իրենց ասած ռեֆորմներին անմիջականորեն առնչվում եմ որպես ծնող։

Անցած շաբաթ ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարից լսեցի մի անընդունելի պաստասխան` նախարարը ԱԺ ամբիոնից հորդորում է համակերպվել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի բովանդակության հետ։

Նախարարին ուզում եմ ասել, որ իրենք պետք է համակերպվեն ծնողների, ուսուցիչների և գիտական ու մասնագիտական հանրության կարծիքների հետ, այլ ոչ թե հակառակը։

Ի՞նչ է նշանակում մեկը ինչ-որ բազմաթիվ սխալներով, բացթողումներով ու հակազգային բովանդակությամբ դասագիրք գրի, իսկ կինը հանդիսանա այդ, այսպես կոչված, դասագրքի խմբագիրը և մի ամբողջ երկիր գերի լինի այդ դասագրքի ու ընտանիքի ձեռքում։

Ադրբեջանը լինելով հնարովի պետություն, չունենալով պատմություն ֆանտաստիկայի ժանրից ստերով պատմություն է հնարում իր երկրի համար ու հրամցնում ամբողջ աշխարհին, իսկ մենք մեր հազարամյակների հարուստ պատմությունը ոչնչացնում ենք, կասկածի տակ ենք դնում շատ բաներ ու փորձում ենք երեխաների ուղեղները լվանալ։

Որ ի՞նչ լինի, ինչի՞ համար:

Ես դիմում եմ Հայաստանի բոլոր մտահոգ մարդկանց՝ ծնողներին, ուսուցիչներին, կրթական համակարգի ներկայացուցիչներին և առհասարակ բոլորին։

Ես որպես ծնող չեմ համակերպվում ԿԳՄՍ նախարարության դիրքորոշման հետ և բոյկոտում եմ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիքը։

Ես իմ երեխայից վերցրել եմ այդ դասագիրքը և արգելել հիշյալ դասագրքով սովորել։

«Հայոց պատմություն» առարկան կարելի է սովորել այլ աղբյուրներից։ Հաշվի առնելով, որ դասագիրքը չի հանդիսանում է կրթության համար միակ աղբյուրը և բացի դասագիրքը կարելի է օգտվել նաև ուսումնաօժանդակ գրականությունից (ՀՀ ԿԳՄՍ նախարարության 09 հունիսի 2022 թ. թիվ 20-Ն հրաման, Կարգ՝ հոդված 2, « ... 2) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է ներկայացնեն միայն ստույգ, գիտականորեն հաստատված եւ ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակեն այդ մասին, օգտագործեն միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ»)։

Դուք բոլորդ կարող եք բոյկոտել այն և Ձեր երեխաներին տալ հնարավուորթյուն Հայոց պատմությունը սովորելու այլ աղբյուրներից, որոնք ընդունված են գիտական հանրության կողմից։

Եթե այսօր մենք համակերպվենք այս դասագիրք կոչված թյուրիմացության հետ՝ վաղը ստիպված կլինենք շատ ավելի սարսափելի բաների հետ համակերպվել, այնպես որ կոչ եմ անում, անկախ քաղաքական հայացքներից, անկախ մնացած բոլոր հանգամանքներից միանալ և միասնական բոյկոտել այս դասագիրք կոչվածը։

Արմեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Որպես ծնող դպրոցի տնօրինությանը գրավոր տեղեկացրել եմ իմ որոշման մասին։

Դիտվել է՝ 6069

Մեկնաբանություններ

⑩偓藴脗漏脙垄芒鈧∶偮/1352197527">Բաժնի բոլոր նորությունները »

Սոցիալական

Ազգի ռաբիսացումը դառնում է նրա հոգևոր դեգրադացիայի արտահայտություններից մեկը
Ազգի ռաբիսացումը դառնում է նրա հոգևոր դեգրադացիայի արտահայտություններից մեկը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը
Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը