Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սպառված ընդդիմություն

Սպառված ընդդիմություն
08.12.2023 | 15:11

Նորանկախ Հայաստանում միշտ փորձել եմ ձեռնպահ մնալ ընդդիմությանը քննադատելուց։ Երբեմն, երբ չեմ դիմացել, մեղմ եմ քննադատել։ Երկար ժամանակ ինձ զսպում էի, որ սուր չքննադատեմ այսօրվա ԱԺ ընդդիմությանը նույնպես։ Բայց այլևս դիմանալու չի։ Քիչ առաջ նայեցի կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը։ Ընդդիմադիր պատգամավորները, իրենց կարծիքով, սուր-սուր հարցեր են ուղղում վարչապետ կոչեցյալին, հիշեցնում նրան իր նախկին խոսքերը։ Այդ ամենով ընդդիմադիրները ոչ թե նեղն են գցում վարչապետ կոչեցյալին, այլ հակառակը՝ հնարավորություն են տալիս նրան հերթական ստերն ու կեղծիքները տարածելու։

Տպավորություն է ստեղծվում, որ դուք, որպես լրագրողներ, մասնակցում եք հերթական մամլո ասուսլիսին։ Ձեր հարցերից նա միայն հաճույք է զգում, որ հնարավորություն եք ընձեռում հերթական խոնարհումն անել մեր թշնամիներին։

Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է նույն դահլիճում ներկա լինել Արցախն ուրացած, այն Ադրբեջանին նվիրած, հայաթափած դավաճանների ու նրանց տիրակալի հետ միասին, նրանց հետ երկխոսել, հարցեր տալ, գործուղումների մեկնել, հրապարակային դուք-ով դիմել։ Արդեն մարդ սկսում է համոզվել, որ դուք՝ բոլոր ընդդիմադիրներդ, նույնպես համակերպվել եք մեր բոլոր եղած և սպասվելիք կորուստների հետ։ Այլ բացատրություն ինքս չեմ գտնում։

Միայն թե չասեք․ «Բա ի՞նչ անենք»։ Ավելի ազնիվ կլինի վայր դնել մանդատները և հեռանալ քաղաքականությունից, քան տպավորություն ստեղծել, իբր արմատական ընդդիմության դերակատարության։ Իսկապես, դուք կատարում եք ձեզ հատկացված դերակատարումը, ուրիշ ոչինչ։ Ի դեպ, կարծես թե նույն համակերպվածի դերում են նաև արտախորհրդարանային ընդդիմադիր գործիչները։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 8638

Մեկնաբանություններ