Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կարճ ասած` խմենք

Կարճ ասած` խմենք
17.09.2024 | 17:29

Ինչպես կասեր Փաշինյան Նիկոլը (Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան)` եկեք խմենք հարկատուների կենացը;

Այն հարկատուների, որոնց հարկերի հաշվին մեր երկրում ՀՀ ներքին գործերի նախարարություն կա:

Այն նախարարությունը, որը ֆեյսբուքյան էջ ունի:

Այն ֆեյսբուքյան էջը, որը վարող ունի:

Այն վարողը, որն աշխատանքային պարտականություններ ունի:

Այն աշխատանքային պարտականությունները, որոնց մեջ է մտնում հեռացնել էջում գրված մեկնաբանությունները:

Այն մեկնաբանությունները, որոնք գրել են հարկատուները:

Այն հարկատուները, որոնց հարկերի հաշվին մեր երկրում ՀՀ ներքին գործերի նախարարություն կա, որն ունի ֆեյսբուքյան էջ, որն ունի վարող, որն ունի պարտականություններ, ստանում է աշխատավարձ և հեռացնում է հարկատուների մեկնաբանությունները:

Այն հարկատուների ...

Կարճ ասած` խմենք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4080

Մեկնաբանություններ