Ահա թե ինչի են ձգտում Սատանայի ծնունդ ու Սատանայի ծառա եվրոպական մոլագարները
Տեսնելով, որ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի միջոցով ծավալվող պատերազմում պարտվում են և Մայդանի նախապատրաստման, կազմակերպման, իրականացման, Ուկրաինայի ռազմական և հումանիտար օգնության ներդրված միլարդավոր դոլարները և եվրոները ջուրն են լցվելու, Արևմուտքում փորձում են իրավիճակը շուռ տալ հօգուտ իրենց, որքան էլ այդ փորձն ունենա սադրիչ բնույթ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինական բանակը չունի անհրաժեշտ մարդկային և ռազմատեխնիկական ռեսուրսներ՝ լայնածավալ հարձակում իրականացնելու համար: Հաջող առաջխաղացման համար Կիևին անհրաժեշտ է թվային գերազանցություն ռուսական ուժերի նկատմամբ, սակայն այժմ իրավիճակը ճիշտ հակառակն է՝ Ռուսական բանակը զգալիորեն ավելացրել է իր ռեսուրսները, մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերի մոտ նկատվում է անձնակազմի պակաս։
Հիմա էլ հայտնվել է վնասատու Ջոնսոնը և արտահայտել հերթական վտանգավոր գաղափարը: Ըստ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի, Ուկրաինայի մեծ մասն անվտանգ է, ուստի արևմտյան զինվորականները կարող են այնտեղ գնալ արդեն հիմա, չնայած Ռուսաստանի նախազգուշացումներին։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետն այս մասին ասել է «Daily Mail» պարբերականին:
«Ինչ վերաբերում է Ուկրաինայում ցանկացողների կոալիցիային, Ուկրաինայում արևմտյան զինվորականներին, եկեք հենց հիմա զբաղվենք դրանով,- հայտարարել է նա։- Ոչ մի պարագայում այդ զորքերը չեն ներգրավվի մարտական գործողություններում: Նրանց խնդիրն է աջակցել ճակատից հեռու՝ զբաղվելով լոգիստիկայով և վերապատրաստմամբ: Քանի որ Ուկրաինայի մեծ մասն անվտանգ է, ոչ մի պատճառ չկա, որ նրանք հիմա չկարողանան գնալ»,- «РИА Новости»– ի փոխանցմամբ , գրել է Ջոնսոնը «Daily Mail» թերթի համար հոդվածում:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ արևմտյան զինվորականների տեղակայումն Ուկրաինայի տարածքում, իր կարծիքով, չի խախտի ՆԱՏՕ- ի՝ Ռուսաստանի հետ ուղղակի բախման մեջ չմտնելու խոստումը:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետն այս դեպքում ստել է կրկնակի. նախ այն առումով, որ Ուկրաինայի տարածքի մեծ մասը վտանգ է ներկայացնում, քանի որ այնտեղ ռազմական գործողությունները շարունակվում են, և երկրորդ՝ ուկրաինացի զինվորականների ուսուցմամբ (սովորեցնելու են, թե ինչպես գրեթե կորուստներ չունենալով, ավելի արդյունավետ կերպով սպանեն ռուսաստանցի զինվորականներին) և լոգիստիկ աջակցությամբ զբաղվելը նույնպես պատերազմին մասնակցություն է, էլ չենք ասում, որ Ջոնսոնի նշածներից բացի, արևմտյան զորքերն այնտեղ կարող են զբաղվել նաև հետախուզությամբ, հակաօդային ու հակահրթիռային պաշտպանությամբ և այլ գործունեությամբ: Իսկ ի՞նչ է լինելու այն բանից հետո, երբ ՌԴ Զինված ուժերը կհարվածեն նաև նրանց…
Ավելի վաղ, «Аргументы и факты»– իտեղեկացմամբ , Ռուսաստանի ԱԳՆ- ում ընդգծել էին, որ Ուկրաինայում ՆԱՏՕ- ի պետությունների զորքերի ցանկացած տեղակայումն անընդունելի է և կարող է հանգեցնել կտրուկ էսկալացիայի: Մինչ այդ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր նաև, որ եվրոպական երկրների գործողությունները, որոնք առաջարկում են զորակազմ ուղարկել Ուկրաինա, ռազմական գործողությունների շարունակման հրահրում են:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունները միշտ էլ բավական վիճելի են եղել, սակայն եթե նա ցանկանում է օտարերկրյա զինվորականներ ուղարկել Ուկրաինա, ապա թող ինքը ղեկավարի դրանք. Lenta.ru– իտեղեկացմամբ , այս մասին կայքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկը։
«Եթե Ջոնսոնը ցանկանում է օտարերկրյա զինվորականներ ուղարկել Ուկրաինա, ապա թող ինքը ղեկավարի այդ ամբողջ գործը,- հայտարարել է Անդրեյ Կոլեսնիկը։- Ընդ որում, այդ զորքերը կկառավարեն ոչ թե Լոնդոնից, այլ հենց այնտեղ, տեղում, հնարավոր է, նույնիսկ Ուկրաինայի անվտանգ հատվածից»:
Կոլեսնիկը հավելել է, որ Ջոնսոնը պետք է իր հետ վերցնի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 50 տոկոսը, իսկ մյուսներին թողնի երկրի կառավարմանը: Կարծում ենք Ջոնսոնին ուղղված ՌԴ Պետդումայի պատգամավորի կոչի տողատակում եղածը (ձեր խորհրդարանում եղած պատգամավորների կեսին հետդ առ և եկ Ուկրաինայի քո ասած անվտանգ տարածք ու տես, թե այնտեղ բոլորիդ ինչպես ենք սատկացնում) պարզ է բոլորին:
Ինչպես հաղորդել է բրիտանական «The Guardian» օրաթերթը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող էր 1 մլն ֆունտ ստեռլինգ ստացած լինել գործարար Քրիստոֆեր Հարբորնից՝ Ուկրաինական հակամարտությունը հրահրելու և Ուկրաինայում հակամարտության լոբբինգի համար: Լրագրողների տեղեկություններով՝ Ջոնսոնի կապը Հարբորնի հետ հաստատում է փաստաթղթերի արտահոսքը, որը ստացել է «Բորիսի դոսյե» անվանումը: Այսպես, 2022թ. վերջին գործարարը Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին ղեկավարի ընկերությանը մեկ միլիոն ֆունտ է փոխանցել։ Ընդ որում, ինչպես նշել են հեղինակները, որոշ ժամանակ անց Ջոնսոնը հանդիպել է ինչ-որ «հովանավորի» հետ՝ ուկրաինական հարցերը քննարկելու համար։
Բացի այդ, լրագրողները տեղեկացել են 2023թ. սեպտեմբերին Ուկրաինա իրենց համատեղ ուղևորության մասին, որտեղ Ջոնսոնն ու Հարբորնը մասնակցել են «ռազմատեխնիկական գիտահետազոտական կենտրոնում փակ հանդիպմանը»։ «Аргументы и факты»– իփոխանցմամբ , թերթի ներկայացուցիչների հարցումներին ի պատասխան, բրիտանացի գործարարի փաստաբանները հրաժարվել են պարզաբանել վերոնշյալ ուղևորության նպատակը։
«The Guardian»- ի տեղեկացմամբ, Ջոնսոնը կարող էր հանդես գալ ուկրաինական հակամարտության ձգձգման օգտին՝ ի շահ իր հովանավորի՝ գործարար Քրիստոֆեր Հարբորնի, որը մասնաբաժին ունի «QinetiQ» պաշտպանական ընկերությունում: Լրագրողական հետաքննություն կատարած պարբերականի տվյալներով՝ 2022թ. նոյեմբերին հրաժարականից հետո Ջոնսոնը Հարբորնից ստացել է 1 միլիոն ֆունտի չափով նվիրատվություն, որը կարող է համարվել Համայնքների պալատի պատգամավորին գումարի ամենախոշոր միանվագ փոխանցումը:
Հոդվածում նշված է նաև, որ ձեռնարկատերն Ուկրաինային ԱԹՍ- ներ մատակարարող «QinetiQ»- ում ունի 13% մասնաբաժին, ինչը կարող է վկայել հակամարտության ձգձգման հարցում նրա շահագրգռվածության մասին:
Ինչպես գրել է կայքը Kp.ru. կայքը, 2023թ. նոյեմբերին Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահամետ խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան 1+1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բորիս Ջոնսոնը Կիևի իշխանություններին հետ է պահել 2022թ. գարնանը Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրեր ստորագրելուց։ Նա հստակեցրել է, որ այն ժամանակ Մոսկվան Կիևին պահանջներ էր ներկայացրել հակամարտությունն ավարտելու համար, այդ թվում՝ ՆԱՏՕ- ին երկրի անդամակցությունից հրաժարվելը և չեզոք կարգավիճակի հաստատումը: Արախամիան նշել է, որ հետո Կիև է եկել Ջոնսոնը և հայտարարել, որ Ուկրաինան ընդհանրապես ոչինչ չի ստորագրի ռուսական կողմի հետ:
Արթուր Հովհաննիսյան