ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Հակահարձակվել է պետք, ոչ թե անվերջ խոսել դրա մասին

Հակահարձակվել է պետք, ոչ թե անվերջ խոսել դրա մասին
12.09.2025 | 15:00

Երևի թե այս ամենի մասին պետք է խոսել բաց՝ ընկալելու համար խնդիրը: Խնդիրն ալևս Փաշինյանը չէ, նա խաղում է բաց խաղաքարտերով, առանց դիմակի և չի քողարկում այլևս ոչ իր դեմքը, ոչ նպատակները, նույնիսկ ջանք չի գործադրում իր քաղաքական էությունը թաքցնելու համար: Հակաիշխանական և ընդդիմադիր լայն հանրային շերտերի պահանջներն ու ձգտումները ոչ ոք հավուր պաշաճի քաղաքականապես չի սպասարկում և ոչ այն պատճառով, որ չի ուզում, այլ այն պատճառով, որ չի կարողանում: Ընդդիմությունը պարզապես չի կարողանում սպասարկել ոչ իրեն, ոչ ընդդիմադիր լայն զանգվածներին քաղաքականապես:

Քաղաքական գործիչները դարձել են «վերլուծաբաններ», «լրագրողներ» և զբաղված են նույն բանով: Պատգամավորները դարձել են «փորձագետներ» և տարբեր տաղավարներում փորձագիտություն են անում՝ զրո առաջարկով իրենց ընտրազանգվածներին:

Նախկին նախագահները, որոնք ներկա են քաղաքական կյանքում, իրենց և խմբակցությունների քաղաքական դերակատարությամբ ավելի շատ շեշտը դրել են իրենց կառավարման ժամանակահատվածի քաղաքականության արդյունավետության և ճշմարտացիության ապացուցման վրա, որն այսօր ունի այլևս զրո արժեք:

Հանրային պրոտեստանտ գործիչները բացարձակ քաոտիկ, իմպուլսիվ և հաճախ «հակաքաղաքական» ձևով են քաղաքականությամբ զբաղվում, որը մեծ հաշվով ընդդիմադիր շերտերի մոտ ավելի մեծացնում է ապատիան, քան կրճատում այն:

Ընդդիմադիր «ընտրանին» բացարձակ անունակ է աշխատող առաջարկի առումով:

Փաշինյանը իր բացարձակ փոքրամասնությանը, իր ոչ լեգիտիմությանը տալիս է կեղծ մեծասմասնության և ամուր լեգիտիմության տեսանելիություն և ծավալ: Բոլորը սկսում են աշխատել այդ «տեսանելիության» և «ծավալի» դեմ: Բոլորը սկսում են քաղաքականացնել և մատնանշել այդ «տեսանելիությունն» ու «ծավալը» որպես իրականություն, արդյունքում գտնելով հասցե, որով կապացուցեն իրենց առաջարկի բացակայության պատճառը:

Միֆերի հետ կարելի է ժանգլյորություն անել անվերջ: Շահարկել դրանք, պատճառաբանել դրանք, բայց կա մեկ երկաթյա փաստ, որը քանդում է միֆը: Հանրային կարծիքի վեր հանման գիտական ապացույցը: Փաշինյանի մեծամասնության և լեգիտիմության տեսիլքը քանդում է նրա վարկանիշը: Այդ վարկանիշը 15-17% է և հատակում ու չի բարձրանում, ինչ էլ նա անի: Նույնիսկ բերած «խաղաղությունը», ըստ հարցումների, ավելացրել է նրա վարկանիշն ընդամենը 2-3% -ով: Սա նրա բերած մեգախաղաղության դիմաց չնչին տոկոս է, ինչը մաշվելու է աներկբա:

Եթե այս ամենը վերածենք չափելիության, ապա հայության և նրա պետության բացարձակ մեծամասնությունը դեմ է հայության և նրա պետության անունից վարվող քաղաքականությանը: Ագրեսիվ, իշխանությունը իր ձեռքերում հայտնված պետական համակարգով, ճնշման փոքրաքանակ խմբերով և պաշտոնատար ապարատով, մանիպուլացված ընտրազանգվածով փաստացի ուզուրպացրել է հայության պետության անունից քաղաքականություն իրականացնելու իրավունքը:

Այդ իրավունքի վերականգնման հնարավորությունները կան, խաղը փոխելու լիակատար հնարավորություններ կան, և հնարավորության անունն է «քաղաքական մոբիլիզացիա հակահարձակման նպատակով»: Դրա պարարտ հողի անունն է Փաշինյանի լեգիտիմության տոտալ կորուստը և ոչ երբեք չեղած լեգիտիմությունը լեգիտիմացնելը:

Մոռացեք, թե նրան ԱՄՆ-ն է լեգիտիմացնում, Ռուսաստանն է լեգիտիմացնում կամ չգիտեմ էլ ով: Լեգիտիմացնում ենք մենք, միայն մենք, մեր չքաղաքականությամբ, հաշվարկներով, կախվածությամբ հազար ու մի բանից:Նրա ազատ գործելու հնարավորությունը ձևավորել ենք մենք:

Լրջանալ է պետք, մոբիլազացվել է պետք, աշխատել է պետք, կառուցակարգեր են պետք , ստրատեգիա է պետք, հակահարձակվել է պետք, ոչ թե անվերջ խոսել դրա մասին, բայց դոփել նույն տեղում: Հայաստանի հակաիշխանական հասարակաքաղաքական դաշտը բացարձակ չի աշխատում փոխադարձ համաձայնությունների ամրացման շուրջ: Այդ դաշտը ունի գաղափարական, սկզբունքային, արժեքային համարյա 90% համընկնում և մոտ 10% անհամաձայնություն: Խնդիրը նրանում է, որ նրանք ավելի շատ ի ցույց են դնում այդ 10% անհամաձայնությունը և աշխատում դրա շուրջ, քան 90% համաձայնության շուրջ՝ տալով դրան կառուցակարգ, (структура):

Փաշինյանին դիմադրելու ամենաօգտակար ռեժիմներից մեկը այդ 10% անհամաձայնությունը երկրորդական դարձնելն է և 90% համաձայնությունը բյուրեղացնելը, առաջնային դարձնելն ու քաղաքականացնելը: Դա ոչ միայն հնարավոր է, այլև՝ սուղ անհրաժեշտ, հակառակ դեպքում ողջ երկիրն է լինելու այդ 10% անհամաձայնության գերին, որն էլ Փաշինյանը խաղարկելու է որպես իր իշխանության երկարաձգման կենարար ռեսուրս:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2616

Մեկնաբանություններ