«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Էրդողանի հավակնությունները մնացին ցուցադրական մակարդակում

Էրդողանի հավակնությունները մնացին ցուցադրական մակարդակում
07.06.2025 | 12:37

Թուրքական գազային հաբը՝ «Եվրասիայի նոր էներգետիկ կենտրոնը», այդպես էլ չծնվեց:

«Գազպրոմը» պաշտոնապես արձանագրեց ակնհայտը՝ նախագիծն այլևս չկա։ Գլխավոր պատճառն է Անկարայի ցանկությունը՝ բացառիկ վերահսկողություն ունենալ նախագծի նկատմամբ։

Եթե համառոտ, ապա.

Անձնական մակարդակով Պուտինն ու Էրդողանը հետաքրքրված էին նախագծի իրականացմամբ, բայց միջպետական հարաբերությունները չեն կառուցվում միայն «քաղաքական քիմիայի» վրա։

Թուրքիան ցանկանում էր լինել տարանցիկ առանցք, բայց՝ առանց որևէ փոխզիջման, իսկ Ռուսաստանը՝ մատակարար՝ վերահսկողության իրավունքով։ Ստացվեց փակուղի։

Ռուսաստանը հույս ուներ հաբի միջոցով վերադառնալ եվրոպական շուկա՝ շրջանցելով Ուկրաինան, բայց պատժամիջոցերը, եվրոպական արգելքներն ու ժամանակի պակասը փոխեցին խաղի կանոնները:

Ռուսական գազը գնում է Թուրքիա նախկին ռեժիմով, բայց դա այլևս ռազմավարական հաղթաթուղթ չէ։

Իրականում Ռուսաստանը, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ընդունեց ռացիոնալ որոշում։ Նախագիծը դադարեցվել է մինչև դրա մեկնարկը՝ ռիսկերի սթափ հաշվարկից հետո։

Իսկ Թուրքիան, որը վերջին տարիներին կառուցում էր իր «էներգետիկ խաչմերուկի» իմիջը, կանգնեց փաստի առաջ. առանց փոխադարձ վերահսկողության ոչ մի հաբ չի կայանալու։ Էրդողանի հավակնությունները մնացին ցուցադրական մակարդակում:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 6550

Մեկնաբանություններ