Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Զորակցություն Վեհափառ Հայրապետին և հոգևոր դասին

Զորակցություն Վեհափառ Հայրապետին և հոգևոր դասին
06.08.2026 | 11:27

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր:

Ապրում ենք ազգային խարանի ու հոգևոր ամոթալի ժամանակներում, երբ ականատեսն ենք դառնում աննախադեպ մի երևույթի․ ակնհայտորեն ապօրինի քրեական հետապնդում է հարուցվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Հայրապետի և մեր Եպիսկոպոսաց դասի նկատմամբ։

Սա սոսկ հերթական դատական գործ չէ, այլ՝ հարված մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգին, հեղինակությանը, դարավոր ավանդույթներին և Մայր Եկեղեցու նկատմամբ որդիական հավատարմությանը։ Այսպիսի իրավիճակում լռելն ու անտարբեր ձևանալն այլևս մեղսակցություն է։

Այդ օրը մենք և, վստահ ենք, մեր ազգի մտահոգ ու հավատավոր հայորդիները, միասնական աղոթքով և խաղաղ ներկայությամբ կկանգնենք Վեհափառ Հայրապետի և մեր հոգևոր հայրերի կողքին։

Օգոստոսի 7-ին` ուրբաթ օրը հանդիպում ենք Էջմիածնում․

Ժամը 14:30-ին - Մայր Տաճարում՝ միասնական աղոթքի հանուն մեր Եկեղեցու, Հայրենիքի և հոգևոր դասի զորակցության։

Ժամը 15:30-ին - Դատարանի բակում՝ ք․ Էջմիածին, Սբ․ Գրիգոր Լուսավորչի փող․, 15 շենք, զորակցելու դատարան կանչված Վեհափառ Հայրապետին և եպիսկոպոսներին։

Բոլոր նրանք, ովքեր զգում են հոգևոր և ազգային պատասխանատվություն ու քրիստոնեական արժանապատվություն, կարող են միանալ։

Մեր ուժը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շուրջ մեր միաբանության, մեր սրբազան ուղղափառ հավատքի, արդարության և ճշմարտության մեջ է։

«Եվ հոգ տանենք միմյանց՝ սիրո և բարի գործերի հորդորելով և զանց չառնենք մեկտեղ հավաքվելը, ինչպես սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմյանց...» (Եբր. 10։24–25)։

Խնդրում ենք տարածել և իրազեկել:

Հ.Գ. Միասնական աղոթքի տեքստը դրված է մեկնաբանությունում, յուրաքանչյուրը կարող է այն ընթերցել Մայր Տաճարում գտնվելիս:

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ