-
21.01.2015|
15:06
Հայ մշակութային հանրությունը ողջ հայության հետ խնկարկում է Գյումրիի անմեղ զոհերի հիշատակը: Հունվարի 21-ին, ժամը 19:00, օպերային թատրոնում կկայանա Հիշատակի համերգ:
-
20.01.2015|
22:10
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը, որի սկզբում նախագահը և ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սերյոժա Ավետիսյանի հիշատակը:
-
20.01.2015|
22:09
«Ռուսաստանն ու Հայաստանը միասին կհետաքննեն Գյումրու մասսայական սպանությունը, որում մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը»,- հայտարարել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
-
20.01.2015|
21:35
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկել է կրթության նախարարների համաշխարհային համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 500 պատվիրակներ 82 երկրներից, այդ թվում շուրջ 40 նախարարներ:
-
20.01.2015|
17:21
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Երևանում է, այցն ունի խիստ որոշակի նպատակ և կապված է Գյումրիում տեղի ունեցած աննախադեպ ոճրագործության, ավելի ստույգ՝ դրա քննության հետ:
-
20.01.2015|
14:04
Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան լուրն ստանալով՝ երեկոյան տասնյակ քաղաքացիներ եկել էին մոմեր վառելու Ազատության հրապարակում, որտեղ մի քանի օր շարունակվում էր մոմավառությունը ի հիշատակ սպանված Ավետիսյանների, սակայն, տասնյակ ոստիկաններ պատ կազմած թույլ չէին տալիս մոմերը տեղադրել օպերային թատրոնի աստիճանահարթակին` պնդելով, թե դա իրավախախտում է:
-
20.01.2015|
14:02
Գյումրու քաղաքապետը ուղերձ է հղել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նշելով, որ նրանից Գյումրիում ակնկալում են միջնորդություն, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահ մարմիններին։
-
20.01.2015|
14:00
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ։
-
20.01.2015|
13:59
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հեռախոսազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահություն է հայտնել, որ Գյումրու ողբերգական սպանությունը օբյեկտիվորեն և բազմակողմանիորեն կքննվի։
-
20.01.2015|
13:55
Գյումրու սպանդից մազապուրծ եղած վեցամսյա Սերյոժա Ավետիսյանը դարձել էր համազգային միասնության ու հոգածության խորհրդանիշ:
blank" class="zoomgraphics">.