Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հեռախոսազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահություն է հայտնել, որ Գյումրու ողբերգական սպանությունը օբյեկտիվորեն և բազմակողմանիորեն կքննվի։
Ոստիկանությունից «Ազատությանը» պարզաբանեցին, որ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ մեկնել են Գյումրի՝ փոխարինելու այնտեղ ծառայություն իրականացնող իրենց գործընկերներին։
Գյումրիում այսօր նկատվում է ոստիկանական ուժերի կենտրոնացում։ Բավականին մեծ թվով ոստիկանական ուժեր նաև Երևանից ուղևորվում են Գյումրի։
Երեկ առավոտյան գյումրեցիները ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովին տեսել էին Գյումրու քաղաքապետարանի շենք մտնելիս: Մալախովը ցավակցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ ու ներողություն խնդրել իր «Пусть говорят» հաղորդման ժամանակ հայերի հասցեին թույլ տված վիրավորական արտահայտությունների համար:
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը ժամանել է Երևան և այցելել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Գյումրու սպանդից փրկված 6-ամսական Սերյոժա Ավետիսյանին:
Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին։
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մոտ երեք միլիոն հավատացյալներ, անտեսելով հորդառատ անձրևը, ներկա են եղել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագին, որը նվիրված էր Ֆիլիպիններում «Հեյիան» անվամբ 2013 թվականի մրրիկի զոհերի հիշատակին։
Ամերիկյան մամուլը նոր վարկածներ է հրապարակում ԿՀՎ տնօրեն Ռեդքլիֆի և Վատիկանի միջազգային հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի՝ Մոսկվա կատարած անսպասելի այցի վերաբերյալ։ Երկու օր առաջ «Նյու Յորք Թայմս»-ը հոդված էր հրապարակել, որտեղ պնդվում էր, որ Ռեդքլիֆը և Գալագերը մեկնել էին Մոսկվա՝ համոզելու Ռուսաստանին զինադադար կնքել...