ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Կտրոհվի՞ ՀԱԿ-ը

Կտրոհվի՞ ՀԱԿ-ը
14.09.2012 | 13:09

Ներկոնգրեսյան տարաձայնությունների «ձնագունդն» օրեցօր մեծանում է՝ իր մեջ առնելով նաև խմբակցության անդամների հակադրությունները: Ընդդիմադիր թևի այս պահվածքը հին պատմություն ունի և ծայր է առել շատ վաղուց: Մեր աղբյուրի պնդմամբ, սա պայմանավորված չէ ո՛չ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ո՛չ էլ այս կամ այն գործընթացով: Խնդիրն այն է, որ այն կոնգրեսականները, ովքեր ժամանակին մի կերպ միմյանց ներկայությունը ՀԱԿ-ում տարել են, այսօր այլևս դրա իմաստը չեն տեսնում:
Հակադրությունների ալիքը հստակ ընդգծվում է նաև նրանց հրապարակային ելույթներում, երբ որդեգրած քաղաքականության հանդեպ լիովին տարբեր մոտեցումներ են հնչում: Բազմիցս այս հանգամանքը կոնգրեսականները փորձել են «ծրարել» «բազմակարծության» քողի տակ:
Սակայն, ըստ մեր աղբյուրի, առաջիկայում ՀԱԿ-ի ներկայացուցիչներին նոր փորձություն է սպասում, եթե նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանն առաջադրվի, վերջիններս ստիպված են միմյանց ներկայությունը դեռ «ըմբոշխնել», եթե ոչ, ինչպես նշում է մեր աղբյուրը, չի բացառվում անգամ կառույցի «տրոհումը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ