ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«Հերմինե ջան, հետո մոտեցիր կասեմ»

«Հերմինե ջան, հետո մոտեցիր կասեմ»
02.11.2012 | 16:49

2013թ. պետբյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ‎ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարց ուղղեց, թե ինչու գիտելիքահեն տնտեսության ունենալու համար շատ գումարներ չեն տրվում: «Տվեք, որ ստանանք: Տվեք, որ տուրիստական ընկերությունների փոխարեն գիտնակաների խմբեր լինեն»,-նշեց պատգամավորը՝ հընթացս համեմատականներ անցկացնելով ԱՄՆ-ի և Հայաստանի բուհերի միջև: Գործադիրի անդամի պատասխանը չբավարարեց ընդդիմադիր գործիչին ու վերջինս նկատեց. «Պարոն Սաֆարյան, հավատացնում եմ, որ բացարձակապես այդպես չի, ինչպես դուք եք պատկերացնում, ուղիղ 100 տոկոսով այդպես չէ»: Քննարկմանը ներկա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը այդ պահին հակադարձեց նախկին վարչապետին. «Բայց երբ Դուք վարչապետ էիք, Դուք էլ էիք նման կերպ պատասխանում, պարո՜ն Բագրատյան»: «Չեմ ուզում ոչինչ ասել, Հերմինե ջան, հետո մոտեցիր կասեմ»,-հակիրճ կապեց պատգամավորը՝ անցնելով իր բուն ասելիքին, որը նիստ ղեկավարող ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանին նկատողության առիթ տվեց: «Դուք հնարավորություն կունենաք ելույթ ունենալու, իսկ հիմա պիտի հարցեր տաք»,-ասաց Մինասյանը: «Պարոն Սաֆարյանն ասում է, ես Ձեզ լավ չհասկացա, հիմա ես իրեն բացատրե՞մ, թե՞ չէ»,-«տակը» չմնաց Բագրատյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ