Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Եսի՞մ

Եսի՞մ
15.11.2013 | 00:29

Գաղտնիք չէ, որ ՀՅԴ շարքերը ահավոր դժգոհ են ՀՅԴ վերնախավում տիրող կարգ ու բարքերից: Ընկեր Հրայրի հյուպատոս դառնալը, որին վերջինս սպասում էր արդեն վեց ամիս, մեկ անգամ ևս ալեկոծել է առանց այն էլ վերջին ընտրություններից ալեկոծ ու դժգոհ ընկեր և ընկերուհիների, հատկապես Երևանի կառույցի «սրտերը», որոնց այդպես էլ չհաջողվեց «հեղաշրջում», փոփոխություն կատարել ՀՅԴ վերնախավում, ինչին ձգտում էին տևական ժամանակ: Ըստ ՀՅԴ մեր աղբյուրների` Հրանտ Մարգարյանն աներեր մնաց այն պարզ պատճառով, որ ՀՅԴ վերնախավում բոլորը դեսպանվեցին և հյուպատոսվեցին: Ճիշտ է, ընկեր Վահանի ագրեմանն ուշանում է, սակայն «ընկեր Վահանը կոտրեց մեր մեջքը. նա այն միակ ինտելեկտուալն ու ուժն էր, որը կարող էր «ոչ» ասել այն բարքերին, որոնք վերջին տարիներին տեղ են գտել կուսակցության գործունեության մեջ, սակայն նա նույնպես հոգնեց այս ամենից և նախընտրեց ՀՅԴ-ից, երկրից, բոլորից հեռու լինելու «մարտավարությունը»»: Ի դեպ, մեզ հետ զրուցող դաշնակցական ընկերը, որպես ընկեր Վահանին մտերիմ, լավ ճանաչող, կարծիք հայտնեց նաև, որ նա ագրեմանն ստանալու, պաշտոնավարելու դեպքում այլևս Հայաստան չի վերադառնա. «Վերադառնա, որ ի՞նչ անի»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ