ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Իրավիճակը Արևելյան ՈՒկրաինայում կրկին սրվել է

Իրավիճակը Արևելյան ՈՒկրաինայում կրկին սրվել է
02.05.2014 | 19:42

Արևելյան ՈՒկրաինայում իրավիճակը կրկին սրվել է։ Սլավյանսկը վերահսկող ռուսամետ ուժերը հայտարարել են, որ ՈՒկրաինայի անվտանգության ուժերը լայնամասշտաբ գործողությամբ փորձում են ետ գրավել քաղաքը։ ՈՒկրաինայի զինված ուժերին պատկանող ուղղաթիռները գնդակոծել են քաղաքի ծայրամասերը։ Սլավյանսկում կրակոցներ են հնչում։ ՈՒկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի օգնականը հայտարարել է, որ գործողությունը չի մեկնաբանվի, մինչև չավարտվի։ Ռուսամետ գրոհայինները Սլավյանսկում պատանդ են վերցրել քաղաքապետին, ՈՒկրաինայի հատուկ ծառայությունների մի քանի աշխատակիցների, մի խումբ լրագրողների և ԵԱՀԿ-ի յոթ դիտորդների։

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ