ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Այսօր երեկոյան օպերայամերձ բազմաթիվ շենքերի բնակիչներին սպասում է անհանգիստ երեկո

Այսօր երեկոյան  օպերայամերձ  բազմաթիվ շենքերի  բնակիչներին սպասում է  անհանգիստ երեկո
23.05.2014 | 11:58

Ինչպես տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը, վերջին զանգի կապակցությամբ այսօր երեկոյան Ազատության հրապարակում կկազմակերպվի համերգ, վերջում էլ՝ տոնական հրավառություն։ Այն, որ հրավառություններն ակնհայտորեն պատուհասում են հանրային անդորրը, խիստ վնաս հասցնում կենդանական աշխարհին և բնությանը, քաղաքային իշխանությունները կամ տեղյակ չեն, կամ էլ խրախուսում են այն։ Մի խոսքով, այսօր երեկոյան օպերայամերձ բազմաթիվ շենքերի բնակիչներին սպասում է անհանգիստ երեկո։ Անշուշտ, որոշ գյումրեցիների խոսքով ասած, «հաբրգած» ընտանիքների զավակները առհասարակ ողջ հանրապետությունը կդղրդացնեն։ Այնպես որ, թերթը կարդալուն պես ականջակալներ հայթայթեք։ Սա չի վերաբերում Հրազդանի ձորի ափամերձ շրջանների, նաև Նորքի 1-ին և 2-րդ զանգվածների բնակիչներին, ովքեր և՛ ուշ երեկոյան, և՛ կեսգիշերին, և՛ վաղ առավոտյան պարբերաբար ենթարկվում են հրետակոծությունների։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ