ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ՀՀԿ-ում ոչինչ չփոխվեց

ՀՀԿ-ում ոչինչ չփոխվեց
25.05.2014 | 12:12

ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը: Նիստում ՀՀԿ գործադիր մարմնից դուրս եկավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ դիվանագիտական աշխատանքի անցնելու պատճառով: Նա ընդգրկվեց ՀՀԿ խորհրդում: ՀՀԿ գործադիր մարմնում նրան կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ համագումարը որոշեց ընդլայնել ՀՀԿ խորհրդի կազմը՝ դարձնելով 206՝ նախկին 150-ի փոխարեն:
ՀՀԿ 15-րդ համագումարից հետո տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի անդրանիկ նիստը: Նիստում վերընտրվեցին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի 5 տեղակալները՝ Գալուստ Սահակյան, Հովիկ Աբրահամյան, Ռազմիկ Զոհրաբյան, Մուշեղ Լալայան, Արմեն Աշոտյան: Քաղաքական հանձնաժողովի նախագահ վերընտրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գաղափարական հանձնաժողովի նախագահ՝ Մուշեղ Լալայանը, կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը, կանանց խորհրդի նախագահ՝ Հերմինե Նաղդալյանը, մարզական կառույցի հանձնախմբի նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, երիտասարդական կառույցի ղեկավար՝ Կարեն Ավագյանը:

Դիտվել է՝ 2222

Մեկնաբանություններ