Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Թատերական ինստիտուտի նոր ռեկտորը

Թատերական ինստիտուտի նոր ռեկտորը
02.06.2014 | 16:09

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել գրող, կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:

Կառավարման խորհրդի 24 անդամներից քվեարկությանը մասնակցել են 21-ը: Դավիթ Մուրադյանի՝ ռեկտոր ընտրվելուն կողմ էին քվեարկել 19 հոգի, մեկ հոգի` դեմ, իսկ մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել: Կառավարման խորհրդի նախագահը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է: Դավիթ Մուրադյանը ԵԹԿՊԻ-ի ռեկտորի միակ թեկնածուն էր:

Դիտվել է՝ 2473

Մեկնաբանություններ