Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Պյոտր Պորոշենկո. «ՈՒկրաինան այս ձմեռ էլ Ռուսաստանից գազ կստանա»

Պյոտր Պորոշենկո. «ՈՒկրաինան այս ձմեռ էլ Ռուսաստանից գազ կստանա»
19.10.2014 | 16:52

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը այս ձմեռ Ռուսաստանից գազ կստանա: ՈՒկրաինական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Պորոշենկոն նշել է, որ առայժմ գազի գնի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Նա նաև նշել է, որ Միլանում իր և Պուտինի հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարտի 31-ից մինչ օրս սպառված ռուսական գազի համար ՈՒկրաինան կվճարի 385 դոլար 1000 խմ գազի դիմաց: Ռուսաստանը պնդում է, որ ՈՒկրաինան նույն այդ գինը վճարի նաև գազի հետագա մատակարարումների համար, սակայն Կիևը փորձում է սակարկել և ավելի ձեռնտու պայմաններ ստանալ: Ռուսաստանի, ՈՒկրաինայի և ԵՄ պաշտոնյաները հոկտեմբերի 21-ին հանդիպելու են Բրյուսելում` գազի գնի հարցը քննարկելու նպատակով:

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ