Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Սինայի թերակղզում վարչապետը նախագահ է

Սինայի թերակղզում վարչապետը նախագահ է
26.10.2014 | 21:39

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին վարչապետին օժտել է երկրի նախագահի լիազորություններով` Սինայի թերակղզում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելիս: Հրամանը նա ստորագրել է հոկտեմբերի 26-ին:
Սինայի հյուսիսում արտակարգ դրություն հայտարարվեց, երբ անցյալ ուրբաթ ամենախոշոր ահաբեկչության հետևանքով ուժային կառույցների 31 զինծառայող զոհվեց: Գավառի մի շարք շրջաններում պարեկային ժամ է սահմանվել, իսկ թերակղզու հյուսիսում ամենախոշոր ահաբեկչական գործողությունն է տեղի ունեցել:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ