Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Իշխանափոխություն եվրոպական կառույցներում

Իշխանափոխություն եվրոպական կառույցներում
26.10.2014 | 21:44

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հրաժեշտի ընթրիք են տվել Եվրախորհրդում: Ընթրիքը սկսվել է գարեջրով, ավարտվել գինիով: «Նախագահ Ռոմպեյն ասաց, որ աշխարհի լավագույն գարեջուրը բելգիականն է, հետո՝ պորտուգալականը: Ես կարծում եմ՝ հիանալի համադրում է: Չեմ ասի, որ հենց այդ պատճառով ենք մենք նշանակալից հաջողությունների հասել»,- ասել է Բարոզուն, իսկ Ռոմպեյը հաստատել է նրա խոսքերը: Նրանք հոկտեմբերի վերջին ավարտում են իրենց աշխատանքը: Նոյեմբերի մեկից Եվրահանձնաժողովը կգլխավորի Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ-Յունկերը, Եվրախորհուրդը՝ Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը:

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ