Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ՈՒկրաինայի ԿԸՀ-ը խորհրդարանական ընտրությունները հայտարարել է կայացած

ՈՒկրաինայի ԿԸՀ-ը խորհրդարանական ընտրությունները հայտարարել է կայացած
27.10.2014 | 16:52

ՈՒկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում ձայների 25 %-ի հաշվարկից հետո առաջատարը վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն է՝ 21,69 %-ով: Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Պորոշենկոյի դաշինքը» հավաքել է ձայների 21,63 %-ը: Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյի «Самопомощь» կուսակցությունը եզրափակում է եռյակը՝ 10,55 %, «Ընդդիմադիր դաշինքը»՝ 9,62 %, Օլեգ Լյաշկոյի «Ծայրահեղական կուսակցությունը»՝ 7,64 %, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ 5,87 %: Ընտրողների ակտիվությունը կազմել է 52,42 %: ԿԸՀ-ը խորհրդարանական ընտրությունները հայտարարել էր կայացած:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ