Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Վախճանվել է Զամբիայի նախագահը

Վախճանվել է Զամբիայի նախագահը
30.10.2014 | 12:39

Լոնդոնի հիվանդանոցներից մեկում վախճանվել է Զամբիայի նախագահ Մայքլ Սատան՝ հաղորդել է Reuters-ը, պաշտոնական հաղորդագրություն դեռ չի եղել: Նախագահի հիվանդությունը չի նշվում, նա պետք է ելույթ ունենար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում, բայց այդ ժամանակ նյույորքյան հիվանդանոցում էր: Այս տարի նա բուժվել է նաև Իսրայելում: Մայքլ Սատան սրտի տագնապ էր ունեցել 2008-ին, նրա առողջությունը խարխլել էր և վեցշաբաթյա ընտրարշшվը 2011-ին: Զամբիայի նախագահ Մայքլ Սատան ընտրվել էր 2011-ի սեպտեմբերին՝ անհաջողություն ունենալով 2001-ի, 2006-ի, 2008-ի ընտրություններում:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ