Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Կաթողիկոսը պատվո բարձր շքանշան է շնորհել Նիկոլայ Ռիժկովին

Կաթողիկոսը պատվո բարձր շքանշան է շնորհել Նիկոլայ Ռիժկովին
02.11.2014 | 14:26

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է ՌԴ խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նիկոլայ Ռիժկովին շնորհել է Հայաստանյայց առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան՝ ի գնահատություն հայ ժողովրդին մատուցած արդյունաշատ ծառայությունների, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ վաստակի:

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ