Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Բարսեղ Բեգլարյան. «Ես միշտ նախաձեռնել եմ ու սահմանամերձ գոտում էլ ունեմ արտադրություն»

Բարսեղ Բեգլարյան. «Ես միշտ նախաձեռնել եմ ու սահմանամերձ գոտում էլ ունեմ արտադրություն»
06.12.2014 | 18:25

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը պատրաստ է ձեռնարկություն հիմնել սահմանամերձ տարածքներում: Գործարարն այդ մասին ասել է Tert.am-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ եթե ինքն արտադրություն է հիմնել պատերազմական գոտում՝ Արցախում, ոչինչ չի խանգարի նույնն անել սահմանամերձ շրջաններում:
«Ես միշտ նախաձեռնել եմ ու սահմանամերձ գոտում էլ ունեմ արտադրություն, այնպես որ՝ շատ լավ որոշում է եղել, պետք է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալ»,-ասաց նա՝ անդրադառնալով սահմանամերձ շրջաններում իրականացվող տնտեսական գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքին: Բարսեղ Բեգլարյանն անհրաժեշտ է համարում ամրացնել սահմանամերձ գոտիները: «Պետք է ամեն ինչ անենք, որ երկիրը համաչափ զարգանա, և ոչ թե միայն մայրաքաղաքն ու մի քանի խոշոր քաղաք»,- ասաց նա:

Դիտվել է՝ 5977

Մեկնաբանություններ