Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ապամոնտաժվում են եղևնիները

Ապամոնտաժվում են եղևնիները
14.01.2015 | 16:54

Հունվարի 14 ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ամանորյա զարդարված եղևնիների ու դրանց մետաղյա կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքները: Այդ ուղղությամբ գործընթաց է ծավալվել նաև Հանրապետության հրապարակում: Անվտանգության պահպանման և այլ բաղադրիչների ապահովման նկատառումով աշխատանքներն իրականացնում են հատուկ մասնագիտացած խմբերը, որոնք էլ ամանորի նախաշեմին ամբողջացրել էին եղևնիների տոնական տեսքը: Հանրապետության հրապարակի և խոշորածավալ մյուս տոնածառների ապամոնտաժումը կտևի մի քանի օր, մյուսների դեպքում`ավելի կարճ ժամանակահատված: Մետաղյա կոնստրուկցիաները կկոնսերվացվեն, կներկվեն և պատրաստ կպահվեն արդեն այս տարեվերջին նորից տեղադրվելու համար:

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ