Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վերապատրաստման դասընթացներ երիտասարդ ՀՀԿ-ականների համար Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից

Վերապատրաստման դասընթացներ երիտասարդ ՀՀԿ-ականների համար Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից
27.02.2015 | 17:53

Փետրվարի 27-ին Հայաթ Փլեյս հյուրանոցում մեկնարկեցին գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված երիտասարդ ՀՀԿ-ականների վերապատրաստման եռօրյա դասընթացները` «Քաղաքական առաջնորդություն և բանակցություն. տեսություն և պրակտիկա» թեմայով:

Ծրագրի մեկնարկը տրվեց ԿԱՀ տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդի ողջույնի խոսքով, որի ընթացքում ընդհանրացված կերպով ներկայացվեց հիմնադրամի գործունեությունը, նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև վերջինիս կողմից իրականացվող ծրագրերը:
Ողջույնի խոսքին հաջորդեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանի ելույթը և զեկուցումը «Որոշումների կայացման ընթացակարգը կուսակցությունում» թեմայով: Զեկուցման ընթացքում հարց ու պատասխանի արդյունքում երիտասարդները ստացան իրենց հուզող տեսական և գործնական մի շարք հարցերի պատասխաններ, ծանոթացան կուսակցությունում որոշումների ընդունման ընթացակարգին, նրբություններին և ստացան դրանց հիմնավորումները: Իր խոսքում պարոն Ավագյանը կարևորեց կուսակցական երիտասարդների շրջանում նմանատիպ դասընթացների անցկացումը` որակյալ, տեղեկացված և մրցունակ կադրերի պատրաստման տեսանկյունից:
Զեկուցմանը հաջորդեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ ամբիոնի դոցենտ Դր. Ալեն Ղևոնդյանի ինտերակտիվ դասախոսությունը` «Քաղաքական և կուսակցական» առաջնորդություն թեմայով: Դասախոսությունն անցավ բավականին ակտիվ քննարկման ուղեկցությամբ, որի ընթացքում բանախոսը ճշգրտումներ կատարեց թեմայի շուրջ երիտասարդների պատկերացումների վերաբերյալ և որոշ պրակտիկ խորհուրդներ տվեց հետագա քաղաքական գործունեության համար:
Ծրագրի առաջին օրվա 3-րդ բանախոսը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Դր. Ռուբեն Աղուզումցյանն էր, ով ներկայացրեց քաղաքական բանակցությունների ոսկե կանոնները, այնուհետև փոքրիկ թեստի միջոցով երիտասարդներին հնարավորություն տվեց բացահայտել բանակցային հարթակում 5 ստրատեգիաներից յուրաքանչյուրին տիրապետելու մակարդակը, ինչպես նաև ուղղություն ցույց տվեց բանակցային հմտությունների կատարելագործման համար:
Դասընթացների առաջին օրվա ընթացքում նախատեսված է ևս մեկ դասախոսություն` «Արժանահավատ և համոզիչ ճառը` որպես հաջողակ առաջնորդության գրավական.հռետորության հմտություններ» թդմայով, որը վարելու է ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը: Դասախոսության ավարտին հաջորդելու է փոքրիկ խմբերով գործնական աշխատանք «Հռետորությունը կուսակցական առօրյայում» թեմայով:
Հիշեցնենք, որ ծրագիրը շարունակվելու է նաև առաջիկա 2 օրերին, որի ընթացքում երիտասարդ կուսակցականներիը կստանան քաղաքական առաջնորդության և բանակցությունների բնագավառին առնչվող ոչ միայն տեսական, այլև պրակտիկ գիտելիքներ:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ