ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Արմեն Աշոտյանն այցելել է Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ

Արմեն Աշոտյանն այցելել է Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ
18.04.2015 | 16:44

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ, որտեղ ծանոթացել է բուհի ենթակառուցվածքներին, ուսումնական գործընթացի մեկնարկի համար ստեղծված պայմաններին և իրականացվող աշխատանքներին: Ծրագրի հիմնական ներդրող Ռոբերտ Տոնեյանը նախարարին է ներկայացրել բուհի ներդրումային ծրագիրը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող նախապատրաստական և նորոգման աշխատանքները:

Նրա խոսքով` վերջերս մասնաճյուղ է այցելել Մոսկվայի պետական համալսարանի պրոռեկտոր Դմիտրի Գեորգիևսկու գլխավորած պատվիրակությունը, որը ևս տեղում ծանոթացել է բուհում իրականացված աշխատանքներին` համոզվելով, որ գրեթե ամեն ինչ պատրաստ է` ուսումնական գործընթացի մեկնարկի համար:
Հիշեցնենք, որ մանսաճյուղը հիմնվել է` համաձայն ԿԳ նախարարի և ՄՊՀ-ի ռեկտորի միջև Մոսկվայում փետրվարին կնքված համապատատասխան համաձայնագրի:

Դիտվել է՝ 1853

Մեկնաբանություններ