ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ռուհանին գոհ է խորհրդարանում կին պատգամավորների թվից

Ռուհանին գոհ է խորհրդարանում կին պատգամավորների թվից
02.05.2016 | 23:18

«Առաջին անգամ մենք խորհրդարանում 18 կին պատգամավոր ունենք, սա ռեկորդային ցուցանիշ է, որը մեզ երջանկացնում է», - երեկ Թեհրանում ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ հույս հայտնելով, որ նրանց օրինակը ոգևորիչ կդառնա և ավելի մեծ թվով կանայք մուտք կգործեն քաղաքական ասպարեզ։ Ապրիլի 29-ին Իրանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում 4 կին պատգամավոր էր ընտրվել, նրանք համալրել են փետրվարին անցկացված ընտրությունների առաջին փուլում ընտրված 14 կին պատգամավորների շարքերը։ Իրանի նախորդ գումարման խորհրդարանի 290 անդամներից ընդամենը 9-ն էին կանայք։

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ