Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Վրաստանի հարավում դպրոց է այրվել

Վրաստանի հարավում դպրոց է այրվել
03.11.2016 | 14:48

Այրվել է Ախալքալաքի Չունչխա գյուղի պետական դպրոցը (Սամցխե-Ջավախք շրջան), որտեղ միայն տարրական դասարանների աշակերտներ են սովորում՝ հայտնում է «Рустави 2»-ը: Նախնական տեղեկությունով՝ կրակը վառարանից տանիք է հասել, տարածվել ամբողջ շենքով: Հրդեհի ժամանակ դպրոցում ոչ ոք չի եղել: Այստեղ երկու գյուղերի երեխաներ են սովորում:

«Այս դպրոցում երեք դասասենյակ կա: Ունեինք նաեւ գրադարան, լաբորատորիա, մարզադահլիճ... Երկու տարի առաջ նախարարությունը մեզ գույք էր նվիրել՝ նոր սեղաններ, նստարաններ, որոնք մեզ պետք չէին և դեռևս չէինք օգտագործել: Այս ամենը ոչնչացել է», - ասել է դպրոցի փոխտնօրեն Գոչա Գելաձեն:

Դիտվել է՝ 2126

Մեկնաբանություններ