ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

«Փոքր Մհեր» ավագ դպրոցն ու «Մոնթե Մելքոնյան» վարժարանը կմիավորվեն

«Փոքր Մհեր» ավագ դպրոցն ու «Մոնթե Մելքոնյան» վարժարանը կմիավորվեն
15.12.2016 | 22:39

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության և գիտության ու պաշտպանության նախարարներին հանձնարարել է երկօրյա ժամկետում ավարտել և ամփոփել «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ում երկու նախարարությունների համատեղ հանձնաժողովի ուսումնասիրությունը և եռօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել է, որ հանձնարարականի կատարման համար սահմանված ժամկետը բավարար է: «Մենք արդեն աշխատում ենք: Գաղափարն այն է, որ «Փոքր Մհեր» ավագ դպրոցը տեղափոխվի պաշտպանության նախարարության կառավարման ոլորտ և միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանի հետ: Դա նաև այն խնդրի շարունակությունն է, որի մասին խոսել ենք՝ ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացման»,- տեղեկացրել է Վիգեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 3050

Մեկնաբանություններ