Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վարչապետի «смотрины»-ն

Վարչապետի «смотрины»-ն
20.10.2017 | 07:39

Վերջերս «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը վարչապետին հարցրեց, թե ինչու պաշտոնավարման մեկ տարում այցեր չի կատարել արևմտյան երկրներ և չի փորձել այդ երկրներից ներդրումներ բերել Հայաստան: «Չե՞ն հրավիրում, թե՞ վարչապետն է մերժում այցերը»,- հարցրեց պատգամավորը: Ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց. «Իրականում այցն ինքնանպատակ չէ, և եթե մենք չենք այցելում, դա չի նշանակում, որ արևմտյան երկրների հետ օրակարգ չունենք: Այցերը կլինեն այն ժամանակ, երբ մենք կունենանք օրակարգ և առարկայական խոսելու թեմա, որպեսզի դրանք չվերածվեն տուրիզմի»: Բանից պարզվում է, օրակարգն իսկապես արդեն քննարկվում է: Արևմտյան որոշ կառույցների մասնակցությամբ արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, քննարկումներ ծավալվում, և առաջիկայում Կարեն Կարապետյանը կայցելի Արևմուտք: Մեր տեղեկություններով` անդրանիկ այցը կլինի 2018-ի սկզբին` Դավոսում: Արևմուտքի դեսպանները նաև մանրակրկիտ մշակում են այցի դետալները, այսինքն` վարչապետը որ երկրի նախագահի կամ բարձրաստիճան պաշտոնյաների հետ պետք է հանդիպի։


Ռուսները հետաքրքիր բառ ունեն` «смотрины»: Փաստորեն, գալիք տարվա սկզբին մեր վարչապետի «смотрины»-ն է լինելու Արևմուտքում` 2018-ին նշանակալից ու վճռական իրադարձություններին ընդառաջ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ