ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

ԱԺ-ն միաձայն ընդունեց համաներում հայտարարելու օրենքի նախագիծը

ԱԺ-ն միաձայն ընդունեց համաներում հայտարարելու օրենքի նախագիծը
01.11.2018 | 19:05

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ 75, դեմ 0, ձեռնպահ 0 ձայների հարաբերակցությամբ պատգամավորները հավանության արժանացրին նախագիծը:

Դիտվել է՝ 3895

Մեկնաբանություններ