Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վիգեն Սարգսյանն էլի կգլխավորի ՀՀԿ ցուցակը

Վիգեն Սարգսյանն էլի կգլխավորի ՀՀԿ ցուցակը
02.11.2018 | 01:44

Երեկ այս խորհրդարանը «դակեց» իր մահվան որոշումը։ Չքվեարկեց վարչապետի թեկնածուի օգտին և իրավունքի ուժով ազատ արձակվեց։ Քաղաքական ուժերը անմիջապես թևակոխում են նախընտրական շրջան, հաշված շաբաթներ անց կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս օրերին խորհրդարանական ուժերը ոչ միայն սեփական մարտավարությունն են մշակում, այլև ցուցակներն են հստակեցնում։ Իշխանության ուժի ցուցակի շուրջ, բնականաբար, մեծ են հետաքրքրությունն ու շահագրգռությունն այնտեղ հայտնվելու։ Մյուսների դեպքում իրավիճակն այլ է, բոլորը փորձում են այնպիսի մարդկանց առաջին հորիզոնականներ մղել, որոնք քաղաքական քիչ թե շատ մաքուր կենսագրություն ունեն, հասարակության համար ընկալելի են և, ամենակարևորը, կարող են քվե բերել տվյալ քաղաքական ուժին։


ՀՀԿ-ն, որ դեռ հստակ չի ասում ընտրություններին մասնակցելու մասին, իրականում արդեն ունի որոշում՝ մասնակցում են ընտրություններին, անգամ ցուցակի շուրջ թեժ քննարկումներ են ընթանում։ Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը, հնգյակում կլինեն այս օրերին ՀՀԿ-ի դիրքերը չհանձնած Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանը։


Հիշեցնենք, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ ցուցակը գլխավորում էր Վիգեն Սարգսյանը, բայց ընտրաշավն իր ուսերին տարավ այն ժամանակ, ըստ սոցհարցումների` 80 տոկոս վարկանիշ ունեցող, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ