Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Շնորհավորանքի գինը

Շնորհավորանքի գինը
14.12.2018 | 01:21

Այս օրերին իշխանությունը ժամ առ ժամ սպասում է, թե երբ Ռուսաստանից կգա ցանկալի շնորհավորանքը: Սակայն Պուտինը չի շտապում, հնարավոր է ընդհանրապես չանդրադառնա հայաստանյան ընտրություններին: Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ այնքան էլ ընդունելի չէ տեղի վերնախավին: Նրանք այլ հարաբերությունների են սովոր: Ամեն ինչ սկսվեց ՀԱՊԿ քարտուղարի հետ կապված խնդրից, որի առնչությամբ մեր աղբյուրը հետաքրքիր մանրամասներ փոխանցեց:


Երբ իշխանությունը պաշտոնապես բարձրաձայնեց Յուրի Խաչատուրովի հետ կապված իրավական գործընթաց սկսելու մասին, Ռուսաստանում դա մեծ ռեզոնանս առաջացրեց: Այդ օրերին Ռուսաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանին ուղղակիորեն ասել են, որ իրենք դեմ չեն ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովին իրավական պատասխանատվության ենթարկելուն, բայց միայն այն դեպքում, եթե ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից նրան հետ կանչեն և նոր թեկնածու առաջադրեն: Հակառակ պարագայում դա նշանակում է այդ կազմակերպության նշանակությունը հավասարեցնել զրոյի: Այս մասին հստակ պայմանավորվածություն է եղել:
Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Փաշինյանը Ռուսաստանում պայմանավորվեց, բայց եկավ Հայաստան ու լրիվ այլ ուղղությամբ տարավ գործընթացը: «Իսկ այդպիսի բաները չեն ներվում»,- ասաց մեր աղբյուրը` հիշեցնելով այդ օրերին Լավրովի կոշտ արձագանքը. «Չէ՞ որ մենք պայմանավորվել էինք»: Իսկ եթե սրան էլ գումարում ենք ռուսական ընկերությունների հետ կապված նոր իշխանությունների ընդգծված վերաբերմունքը, պարզ է դառնում, թե ինչու Ռուսաստանը չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հավանաբար մեր իշխանությունների համար էլ անչափ կարևոր է այդ շնորհավորանքը, այլապես Գյումրիում հայ կնոջ դաժան սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի գործին մեծ հնչեղություն կտային:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ