Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

2000 տարեկան Աստվածաշունչը ցնցում է Հիսուսի մասին նոր փաստերով

2000 տարեկան Աստվածաշունչը ցնցում է Հիսուսի մասին նոր փաստերով
15.01.2019 | 22:40

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝ Թուրքիայում հայտնաբերվել է 2000 տարի առաջ գրված Աստվածաշունչ։ Գիրքն անհանգստություն է առաջացրել Վատիկանում, որովհետև պարունակում է Բարնաբայի ավետարանը։ Բարնաբան Հիսուս Քրիստոսի աշակերտներից էր և ճամփորդում էր Պողոս առաքյալի հետ։ Հին մագաղաթը «կրկնակի» հայտնաբերվել է Անկարայի արդարադատության պալատի պահեստում։ Մագաղաթը փոխանցվելու է Անկարայի ազգագրության թանգարան։

Մագաղաթի կաշվեպատ էջերին ասորերեն ոսկե տառերով գրություն կա։ Հին կտակարանի այս ցանկը թուրքական իշխանությունների մոտ հայտնվեց, երբ 2000-ին Միջերկրական ծովի թուրքական ափին մասունքը բռնագրավվեց մաքսանենգներից։ Հանցախմբին անիտիկվար իրերի մաքսանենգության մեղադրանք ներկայացվեց։ Դատավարության ընթացքում հայտնի դարձավ, որ գիրքը շուրջ 2000 տարեկան է։ Թուրքիայի իշխանություններն Աստվածաշունչը մշակութային սեփականություն են հայտարարել՝ մագաղաթին շնորհելով թանգարանային արժեքի կարգավիճակ։ Այս տարիներին փորձագետներն իրարամերժ տեսակետներ են հայտնել ձեռագրի ծագման և իսկության վերաբերյալ:


Հոգևոր իշխանությունները պնդում են, թե տեքստից հետևում է, որ Հիսուսը չի խաչվել, չի եղել Աստծու որդին, բայց մարգարե էր, իսկ Պողոսն «ինքնակոչ» էր։ Գրքում նաև ասվում է, որ Հիսուսը երկինք է համբարձվել առանց խաչվելու, իսկ նրա փոխարեն խաչվել է Հուդա Իսկարիովտացին։ Տեքստը նաև նախագուշակում է մահմեդական վերջին մարգարեի գալուստը, որ դեռևս չի կատարվել։ Վատիկանն անհանգստություն է հայտնել գտածոյի վերաբերյալ և Թուրքիայի իշխանություուններին խնդրել է կաթոլիկ փորձագետների հետ գնահատել գրքի բովանդակությունը։ Համարվում է, որ Նիկեայի տիեզերական ժողովում կաթոլիկ եկեղեցին գրաքննության է ենթարկել Աստվածաշնչի մաս կազմող Ավետարանները՝ հեռացնելով, հնարավոր է, նաև Բարնաբայի Ավետարանը։ Հնագույն ձեռագրի պատճենը 40 միլիոն թուրքական լիրա (28 միլիոն դոլար) է գնահատվում։

Դիտվել է՝ 2676

Մեկնաբանություններ