Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Իբր քիչ աղի էր, խանձահամն էլ ավելացավ

Իբր քիչ աղի էր, խանձահամն էլ ավելացավ
25.01.2019 | 11:39

Մինչ մենք փորձում ենք գլուխ հանել, թե նոր խորհրդարանում ով ով է, դրսի աշխարհն էլ իր դիտանկյունից է ուշադիր, թե ով ինչ հանձնաժողով կգլխավորի ու հատկապես ով է խորհրդարանական մակարդակում իրենց հետ «գործ բռնելու»։ Այս առումով ուշագրավ մի տեղեկություն փոխանցեցին մեզ. խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի ընտրությունը ռուսական իշխանական շրջանակներում խիստ բացասական արձագանք է ունեցել, և խնդիրը ոչ թե անփորձ Ռուբեն Ռուբինյանն է, այլ նրա հայրը։


Ռուսական շրջանակներից դժգոհություն է հնչել, թե «ինչպե՞ս կարող է արտաքին հարաբերությունները ղեկավարել մի անձ, որի հայրն «ի ծնե» ռուսատյաց է, նոր իշխանությունները հաշվի չե՞ն առել, թե ում են գործուղում արտաքին աշխարհի հետ հարաբերվելու»։ Ի դեպ, հայր Ռուբինյանն իր դիրքորոշումը չի թաքցրել անգամ այն ժամանակ, երբ իր որդին զբաղեցնում էր արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։ Ընդամենը վերջերս, երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց Սիրիա զորախումբ ուղարկել, նա այսպես արձագանքեց այդ փաստին. «Ոչ մի կերպ չեմ կարող կիսել վարչապետի ուրախությունը Ռուսաստանի սիրիական ավանտյուրայի մեջ Հայաստանը ներքաշելու կապակցությամբ։ Պարոն Փաշինյանը կամ հանրությանը պետք է ներկայացնի Հայաստանի այն իրական ու շատ խոշոր ձեռքբերումները, որոնք ստանալու է այդ խելակորույս ինքնազոհության դիմաց, կամ, քանի ուշ չէ, հրաժարվի այդ որոշումից։ Եվրասիական «պախան» Պուտինի բարյացակամության ձեռքբերումը իր անձի հանդեպ ոչ մի կերպ չի կարող համարվել Հայաստանի ձեռքբերում»։
Նույն աղբյուրի տեղեկացմամբ` ռուս իշխանավորների շրջանում կասկածներ կան, որ որդին հոր գաղափարների հետևորդն է, և նման պաշտոնյայի հետ իրենք հազիվ թե կարողանան աշխատել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ