Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Lions Clubs International-ի հայաստանյան ակումբները բուժաշխատողներին կտրամադրեն բժշկական դիմակներ, արտահագուստ և ախտահանիչ նյութեր

Lions Clubs International-ի հայաստանյան ակումբները բուժաշխատողներին կտրամադրեն բժշկական դիմակներ, արտահագուստ և ախտահանիչ նյութեր
11.05.2020 | 18:58

Lions Clubs International (Առյուծների միջազգային ակումբներ) միջազգային մարդասիրական կազմակերպության հայաստանյան ակումբները բժշկական դիմակներ, արտահագուստ և ախտահանիչ նյութեր են տրամադրում բուժաշխատողներին ու քաղաքացիներին։ Հայաստանյան ակումբների անդամները կարել են ավելի քան 3000 դիմակ։ Արտահագուստը կփոխանցվի կորոնավիրուսի հետևանքով մեկուսացման ենթակա անձանց տեղափոխման աշխատանքներով զբաղվող մասնագետներին‚ ինչպես նաև՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Արարատ» մասնաճյուղին։

Հայաստանյան ակումբների ներկայացուցիչներն արտահագուստը ձեռք են բերել Lions Clubs International Foundation-ի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով՝ տեղական արտադրողից։


Ակումբի ներկայացուցիչ Տաթևիկ Ասատրյանը նշում է‚ որ բժշկական դիմակները կարվել են ակումբի անդամների կողմից. «Յուրաքանչյուրը կատարել է կոնկրետ աշխատանք, սկզբում դժվար էր, բայց աստիճանաբար վարժվեցինք և արդեն մեզ համարում ենք մասնագիտացած այդ գործում»։
Տաթևիկ Ասատրյանը տեղեկացնում է նաև‚ որ Առյուծների միջազգային ակումբների հիմնական նպատակն է տեղական ակումբների միջոցով ծառայել համայնքին։ Կորոնավիրուսային պանդեմիայի հայտարարումից հետո մինչ օրս դրա դեմ պայքարին Lions Clubs International-ը հատկացրել է 166 դրամաշնորհ ընդհանուր 3.208.655 ԱՄՆ դոլարի չափով աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

Դիտվել է՝ 6192

Մեկնաբանություններ