Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Նիկոլ Փաշինյան. Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են

Նիկոլ Փաշինյան. Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են
03.11.2020 | 13:42

Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լեռնային Ղարաբաղը պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ մեկ ամսից ավելի։ Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի ցավը, մաղթում զոհերի ընտանիքներին համբերություն և վիրավորներին շուտ ապաքինում», - գրել է Փաշինյանը։

Դիտվել է՝ 3413

Մեկնաբանություններ