ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Աճուրդի հանված մանդատավորներ

Աճուրդի հանված մանդատավորներ
26.12.2020 | 16:58

Եթե մտածում եք, որ հանուն Նիկոլ Փաշինյանի են իմքայլականները մնացել այդ խմբակցությունում ու չեն պահանջում նրա հրաժարականը, սխալվում եք։ Կա առավել «հզոր» մի պատճառ, որի համար նրանք չեն ցանկանում պատգամավորի փափուկ կյանքին հրաժեշտ տալ։ Նրանցից շատերը մանդատը ստանալուց հետո վարկով թանկարժեք անշարժ գույք են ձեռք բերել ու եթե զրկվեն պատգամավորի բարձր աշխատավարձից ու պարգևավճարից,(ի դեպ, այդ գումարը կարելի է ասել նվեր է նրանց, քանի որ պատգամավորական ՕԳԳ-ն անգամ զրոյի էլ չի ձգում), չեն կարողանա իրենց վարկերը փակել։


Այս իսկ պատճառով, մեր տեղեկություններով, մոտ 20 իմաքայլական պատգամավոր պատրաստ է իրեն՝ մանդատով հանդերձ, հանել աճուրդի, այսինքն, եթե ընդդիմության շարքերում գտնվեն մարդիկ, որոնք կփակեն նրանց վարկերը, նրանք խմբակցությունից դուրս կգան ու կպահանջեն Փաշինյանի հրաժարականը, կընտրեն այն թեկնածուին, որին պոտենցիալ գնորդը կառաջարկի։ Այսինքն՝ իրավիճակն առավել քան պարզ է, վարկերի մարում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի դիմաց։ Իսկ մոտավորապես այդքան պատգամավորի քվե է հարկավոր, որ խորհրդարանում ընդդիմադիրների հետ վերջ դրվի Փաշինյանի կառավարմանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 28073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ