Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հարգելի թոշակառուներ, չե՞ք ուզում նկարագրված շահառուների հաշվին գոնե մի քիչ ավելացվի ձեր աղքատիկ թոշակը

Հարգելի թոշակառուներ, չե՞ք ուզում նկարագրված շահառուների հաշվին գոնե մի քիչ ավելացվի ձեր աղքատիկ թոշակը
30.04.2024 | 15:20

Տնտեսական թռիչքային աճը ինչու չի անդրադառնում 450 հազար ՀՀ թոշակառուների թոշակի վրա: Կա երեք հիմնական պատճառ։

1. Թռիչքային աճի մեծ մասը թղթի վրա նկարած վերաարտահանումն է, որը մեկ օլիգարխի ոսկու փայլով բիզնեսն է։

2. Թռիչքային աճի մեծ մասը ներկրումների աճն է և ոսկու ներկրում վերաարտահանումն է։ Առաջինի դեպքում շահառուն բոլոր նախկին մանրածախ օլիգարխներն են, երկրորդի դեպքում առաջին կետում հիշված ոսկու փայլով այն մեկ օլիգարխը։

3. Թռիչքային տնտեսական աճի շահառուն մեր երկիրը վարկերով չոքացրած համաշխարհային բանկն ու արժույթի միջազգային հիմնադրամն են, որոնց պարտքերի սպասարկում կատարվում է լրիվ ծավալով և առանց ուշացման։

Հարգելի թոշակառուներ, դուք ի՞նչ կարծիք ունեք:

Չե՞ք ուզում նկարագրված շահառուների հաշվին գոնե մի քիչ ավելացվի ձեր աղքատիկ թոշակը:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3462

Մեկնաբանություններ