Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Արցախը մի գյուղ չէր, կամ մի հողակտոր, և ոչ էլ մի փոքրիկ ճանապարհ, կամ մի լճակ ու փոքրիկ բլուր, որպեսզի հանձնես ու մարսես

Արցախը մի գյուղ չէր, կամ մի հողակտոր, և ոչ էլ մի փոքրիկ ճանապարհ, կամ մի լճակ ու փոքրիկ բլուր, որպեսզի հանձնես ու մարսես
01.05.2024 | 14:08

Արցախը պետություն էր, մի հսկա երկիր, հայրենիք, հայի համար աստվածային բնօրրան։ Արցախի կորստի մեղավորներն ու պատասխանատուները չեն կարող դա մարսել։

Թող ո՛չ ոք չփորձի Արցախի կորուստը արդարացնել, թե իբրև այլ տարբերակ չկար։
Տարբերակ կար և Արցախը կարող էր ու պետք է մնար հայկական։
Թշնամին այսօր շատ է առաջ գնացել իր երազանքներում։ Հասնելով Տավուշ մոռացնել է տվել Արցախը:
Նա իր նպատակները գերակատարել է։
Այս համատարած խեղճությունը, որը հայրենի իշխանությունները փաթաթել են սեփական ազգի պարանոցից, մի օր փշրվելու է։
Օրինաչափ է, երբ իշխանությունների քայլերի հետևանքով տուժում է ժողովուրդն ու պետությունը և նույնքան օրինաչափ, որ այդ ամենից ազտավելու համար անհրաժեշտ է ազատվել տվյալ իշխանություններից։
Հազա՜ր փառք մեր սրբադասված հերոսներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքին։

Դավիթ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ.
Լուսանկարը՝ Արցախ, Ամարասի Վանական Համալիր (16 նոյեմբեր 2022 թվական)։
Վանքը հիմնվել է 4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորիչի կողմից,
իսկ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։

Դիտվել է՝ 7473

Մեկնաբանություններ