ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Արմավիրի ողբերգության հետքերով

Արմավիրի ողբերգության հետքերով
09.09.2024 | 09:14

Սեպտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ողբերգական դեպք․ զինված տղամարդուն վնասազերծելու ժամանակ զոհվեց մեկ ոստիկան՝ ոստիկանության կապիտան, վիրավորում ստացավ ևս մեկը՝ ոստիկանության լեյտենանտ։

Պետական ինստիտուտների, պետական ծառայողների դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն դատապարտելի է՝ անկախ քաղաքական իշխանության նկատմամբ մեր վերաբերմունքից:

Սրանով հանդերձ, տեղի ունեցածի պատճառներն ավելի խորքային են, եթե կուզեք՝ կատարվածն ահազանգ է իշխանության իրավապահ մարմինների համար:

Երկար ժամանակ խոսում- գրում ենք, որ երկրում քրեական բարքերի «վերածնունդ» է: Հետևություններ անողներ չկային, ցանկացած քննադատության բերան իշխանությունները «փակում» են՝ դրա հեղինակին համարելով «նախկինների» դրածո կամ «ռուսի ստրուկ»:

Ի վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»՝ բացահայտորեն հիշեցնելով, որ «ասողը» ոչ թե իրավապահ համակարգն է, այլ՝ խուժանը:

Ոստիկանությունը շատ վաղուց դարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքների և համակարգի ողնաշարը ջարդող անհասկանալի ռեֆորմների պատանդը:

Այս ստատուս-քվոն է, որ պետք է փոխվի:

Իսկ դրա համար, առաջին հերթին, ՆԳՆ-ն ոստիկանությունը պետք է հանձնվի պրոֆեսիոնալների կառավարմանը: Սա է ինստիտուցիոնալ բարեփոխումների գլխավոր նախապայմանը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 19505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ