Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Նրա մահը վերագրում են երկնքին»

«Նրա մահը վերագրում են երկնքին»
14.12.2024 | 14:15

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Քյամրան Գազանֆարին պաշտոնապես հայտարարել է, որ Իրանի նախկին նախագահ Իբրահիմ Ռաիսին իրականում ոչ թե զոհվել է բնական աղետի հետևանքով, այլ սպանվել է։

Նա մասնավորապես ասել է. «Նախագահին սպանել են Ալիևի ռեժիմի հետ համագործակցաբար, սակայն ոմանք աննպատակահարմար են համարում դրա մասին հայտարարել։ Նրա մահը վերագրում են երկնքին... Դե ինչ, ի՛նչ խելացի ամպ է»։

Ես մի քանի հարցազրույցներում հայտարարել եմ, որ եթե անգամ Իրանի իշխանությունները վստահ լինեն, որ եղել է դավադրություն, միևնույն է, դա չի հայտարարվելու, քանի դեռ Իրանը չի համարել, որ պատրաստ է հակահարվածի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4986

Մեկնաբանություններ