Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Պատմության չսերտած դասեր

Պատմության չսերտած դասեր
21.07.2025 | 10:51

Ո՞րն է հայ ժողովրդի պատմության դասագրքերի հիմնական խնդիրը։

Հիմնական խնդիրն այն է, որ դասագրքերում չեն ներկայացվում մեր անկումների պատճառներն, ու դրանց հիման վրա հետևություներ չեն արվում։ Արդյունքում՝ նույն ճսկատագրական սխալները կրկնում ենք։

Կիլիկյան Հայաստանը սկզբից հենվում էր օտար նվաճողների վրա' խաչակիրների, ընդդեմ իսլամական աշխարհի, հետագայում անգամ՝ ընդդեմ Բյուզանդիայի, իսկ հետո մոնղոլներին էին դաշնակցում ու հրավիրում ընդդեմ տարածաշրջանի հարևանների։ Նման քաղաքականության հետևանքը ողբերգական էր։ Եգիպտոսի մամլուքները ոչնչացրեցին Կիլիկիան։

Հիմա նույն բանն է կատարվում։ Սյունիք ենք հրավիրում տարածաշրջանի հետ առընչություն չունեցող մի ուժի, որի մեջ վտանգ են տեսնում տարածաշրջանի բոլոր երկրներն անխտիր։ Հետևանքները դժվար չէ պատկերացնել։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 6325

Մեկնաբանություններ