«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հեքիաթները դնել մի կողմ ու հաշվի նստել դառը իրականության հետ

Հեքիաթները դնել մի կողմ ու հաշվի նստել դառը իրականության հետ
08.10.2025 | 15:13

Մրցակցության վրա հիմնված ուժային աշխարհում ապրել ու գոյատևել կարող են միայն նրանք, որոնք մրցունակ են։

Որպես ինքնուրույն ուժ մենք մրցունակ չենք։

Այստեղից էլ՝ ապրելու ու գոյատևելու միակ պայմանը մեզ համար որևէ մրցունակ միության մեջ լինելն է։

Եթե այնքան խելք ունենանք, որ կարողանանք հեքիաթները դնել մի կողմ ու հաշվի նստել դառը իրականության հետ, ապա ռուսական տարբերակը այլընտրանք չունի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 12010

Մեկնաբանություններ