ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Պետություն և պետականություն

Պետություն և պետականություն
28.12.2025 | 11:31

Պետությունն ու պետականությունը տարբեր արժեքներ են։

Սահմանադրություն ունենալը հաստատում է, որ այդ ժողովուրդը պետություն ունի։

Մենք ունենք Սահմանադրություն:

Մենք` հայերս, հազար ու ավելի տարի հետո Մեծ Հայքի տարածքում պատմության բարեհաճությամբ վերականգնեցինք և արյունով ու թանկ կյանքերով պահեցինք մեր երկրի մի հատվածի սահմանները և հազար ու ավելի տարի հետո վերադարձրինք մեր «յոթանասուն հովիտները»՝ հավատով, որ ընդարձակելու ենք մեր հայրենիք-պետությունը մեր կորսված հողերի վերադարձով:

Ավա՜ղ ,պետությունն ունենք, բայց չկարողացանք հաստատել ու կայացնել պետականությունը։

Պետություն ու պետականություն -տարբեր արժեքներ են:

Պետականությունը նախ՝ պետականակիր ազգի և նրա

մարդ -անհատների պետական մտածողության գերակայությունն է բոլոր մյուս` զուտ

մարդկային-կենցաղային ընկալումների ու ձգտումների հանդեպ։

Պետականությունը զուտ ազգային էություն ունի: Պետականության էությունը խարսխվում է պետականակիր ազգի լեզվի, մշակույթի, բարոյական արժեհամակարգի, իր տեսակի պաշտպանության ու պահպանության համար մշակված հայեցակարգի վրա, դրանք են.

Երկրի նախագահի և առաջին դեմքերի բարոյական բարձր հատկանիշները՝

*Ժուժկալ կենցաղ, պատասխանատվություն երկրի, Ժողովրդի ու պետության առաջ,

*ռազմական, դիվանագիտական, տնտեսական, կրթական, մշակութային, արդար դատական համակարգի և շարքային պետական պաշտոնյաների անկաշառություն։

Հենց սրանք էլ դառնալու են պետության կայացման և հզորցման հիմնասյուները։

Կարողացե՞լ ենք դնել այդ սյուները մեր պետականության հիմքում․ չմոռանանք, որ այդ հիմքը հայոց ժայռեղեն հողի վրա ենք գցել, որպեսզի պատերը վեր խոյանան գալիք հազարամյակներում:

Եթե գիտակցում ենք, որ

«Ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է», ուրեմն կարող ենք շտկել ու փոխել։

Շտկելն ու փոխելը սկսենք ինքներս մեզնից։

Դա ամենակարճ ճանապարհն է։

Բոլորս պիտի հասկանանք, որ այսօր՝ որպես խաղադրույք, դրված է Հայաստանի անկախ պետականության լինել-չլինելու հարցը։

Ոչ ոք իրավունք չունի իր անձնական շահերի համար կամ կառավարելու փորձ չունենալու պատճառով կործանման տանել Հայաստանի Հանրապետության պետականությունը։

Դատապարտվելու են բոլոր մեղավորները։

Դաժան է պատմության դատաստանը։

Պատմությունն ինքն է ապացուցել:

Երկար դարեր մենք երազել ենք պահպանել մեր թագավարությունը մեր հայրենիքում, մինչդեռ հարևան և ոչ հարևան բռնակալ և բարբարոս ցեղերն ու ազգերը գնահատել են մեր աշխարհաքաղաքական դիրքն իրենց նոր զավթումների համար հարմար լինելը, դաշնակցելով անգամ իրենց թշնամիների հետ, մասնատել են մեր հայրենիքը և ստեղծել մեր հայրենիքի տարածքում իրենց պետությունը, մի բան, որ փորձում են շարունակել նաև այսօր։

Պետականությունը կորցրած ազգերը դառնում են այլ պետությունների շենացման ու հզորացման համար շինանյութ։

Մենք դարերով, ավա՜ղ, եղել ենք այդ շինանյութը օտարների համար։

Կանգ առնենք և հետ քայլ անենք դեպի մեր հայրենիք-պետություն, իսկ նրանք, որ դեռ օտար ազգերի երկիրն են շենացնում, վերադառնան Հայաստան հայրենիք և մենք մեր տաղանդով ու կամքով շենացնենք մեր Երկիրը։ Սա կլինի դարերի մեր կորստի վերադարձի գրավականն ու առհատչյան։

Նոր Տարին մոտ է։

Թող գալիք Նոր Տարում քաղաքական և իրավական հաղթանակի հաջողություններ լինեն մեր Հայաստան երկրին ու նրա պետականությանը։

Պահենք ու պաշտպանենք մեր պետությունն ու պետականությունը մեր հայրենիքի տարածքում։

Աստված գնահատում է և օգնում այն մարդկանց և ազգերին, որոնք համառ ու անկոտրում կամք ունեն։

Մենք ունենք այդ աստվածային կարողությունները։

Լո՛ւյս ու հաղթանակ՝ մեր մտքին ու գործին։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ