ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Արցախը մեր ազգային բոլոր լավ հատկանիշների ու իղձերի հավաքական մարմնացումն էր

Արցախը մեր ազգային բոլոր լավ հատկանիշների ու իղձերի հավաքական մարմնացումն էր
05.02.2026 | 15:36

Տրամադրվում ես, մտածում ես, գծում ես, գրում ես, պատրաստվում ես, ոգևորվում ու ոգևորում ես ու մեկ էլ... Մեկ էլ հիշում ես, որ էն ամենը, ինչի համար արժեր տրամադրվել, մտածել, գրել, ոգևորվել ու պատրաստվել, ոչ միայն չկա, այլև դրա գոյության հիշողությունը նույնիսկ հերքվում է։

Նայում ես շուրջդ կատարվողին, քննարկվողին, արվողին...

Ու էդ պահին գրածդ ջնջում ես, մտածածդ դառնում է անիմաստ, կազմածդ՝ անհեռանկար։

Անցնում են րոպեներ։

Ուղեղումդ, ի հեճուկս ամեն «ռացիոնալի» ու «պրագմատիկի», բյուրեղանում է միակ ու բացարձակ ճշմարտությունը. առանց Արցախ չկա հայկական Հայաստան, որովհետև Արցախը մեր ազգային բոլոր լավ հատկանիշների ու իղձերի հավաքական մարմնացումն էր։ Ու եթե գոնե չերազել այդ խորհրդանիշի մասին, ապա մնացած այս փոքր հողակտորի վրա որևէ բան կառուցել հնարավոր չէ։

Ու էդ մտքից նորից ամեն բան դառնում է իմաստավոր, որովհետև «ինչ փույթ կյանքը մեռնող, երբոր երազը կ՚ապրի, երբոր երազն անմահ է»։

Եվ նորից սկսում ես մտածել, գծել ու գրել երազի մասին...

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 7189

Մեկնաբանություններ